Մեկ անգամ արդեն անդրադարձել եմ ԱԱԽ նիստ հրավիրելու անհրաժեշտությանը։ Հունվարից տևող սահմանային լարվածության պայմաններում դա ավելի քան անհրաժեշտ է (բացի դրանից, չկա ԱԱԽ քարտուղար արդեն երեք ամսից ավելի, հարց, որը նույնպես լուծման կարիք ունի)։
ԱԱԽ նիստ չհրավիրելու փաստը ոչ այլ ինչ է, քան անպատասխանատվություն երկրի առաջին դեմքի կողմից, նաև՝ երկրի անվտանգության ապահովման ողջ պատասխանատվությունն ազգային բանակի ուսերին թողնելը։ Այս մտահանգումը հենց այնպես չեմ անում, այլ ելնելով ԱԱԽ կազմից։ Ինչի՞ց է վախենում ԱԱԽ նախագահը, ինչո՞ւ չի ցանկանում ԱԱԽ նիստ հրավիրել։ Եթե մտածում է, որ դրանով հայկական կողմի անհանգստության տպավորություն կթողնի դեպքերի կապվածակցությամբ, շատ բնական երևույթ է, անգամ շատ ավելի լավ. չէ՞ որ ԱԱԽ նիստում ինչ ասես՝ չի կարող քննարկվել ու որոշվել. պետք չէ վախենալ թշնամուն լարվածության մեջ դնելուց ու մի փոքր էլ վախեցնելուց։ Նրանք դա փորձում են ամեն օր անել թե՛ սահմանագծից, թե՛ նախագահական պալատից։ Եթե չհրավիրելու պատճառը զուտ գիտակցության ու պաշտոնից բխող լիազորություններին ու հնարավորություններին չտիրապետելն է, դա արդեն կատարյալ ապաշնորհության մասին է վկայում։ Ճիշտ կլինի նշել նաև հետևյալը։ Հաշվի առնելով, թե ով է ԱԱԽ նախագահը, շատ բան սպասել պետք չէ նիստից, սակայն հաշվի առնելով ԱԱԽ որոշ անդամների՝ ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի և դեռ չփոփոխված կազմի անդամների մեջ մտնող ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առկայությունը՝ նիստը կարող է բավականին արդյունավետ լինել։ Եթե արդյունավետ էլ չլինի, գոնե հնարավորություն կունենանք իմանալու՝ ինչո՞ւ, ո՞ւմ մեղքով և ի՞նչ պատճառներով։
ԱԱԽ կազմը դեռևս չի փոխվել։ Թե երբ Սարգսյանը կորոշի նիստ հրավիրել, ցույց կտա ժամանակը։ Ժամանակը նաև ցույց կտա՝ կլինի՞ դա ԱԱԽ նոր քարտուղարի ու նոր կազմի մասնակցությամբ, թե՞ առանց։ Ամեն դեպքում, եթե ԱԱԽ նիստ հրավիրվի (իսկ դրա անհրաժեշտությունը կա, բացի դրանից, պետք է ԱԱԽ քարտուղար նշանակվի, կամ էլ հայտարարություն արվի այդ պաշտոնի պարզեցման վերաբերյալ), ապա այն ու նրա ձևաչափը շատ բանի մասին կփաստեն։
Հ. Գ. Ի դեպ, տնտեսության թուլացումը, արտագաղթը նույնպես ազգային անվտանգության հարցեր են։
Մերի Մովսիսյան