Լրահոս

07.09.2009 11:47


ԴԱՀԿ ծառայությունը ամփոփել է 2009 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը

2009 թվականի I կիսամյակում նկատելիորեն ավելացել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից դատարաններից ստացվող կատարողական թերթերի քանակը:

Նշված ժամանակահատվածում կատարողական վարույթների շարժը կազմել է 42 743 գործ՝ նախորդ կիսամյակի 31 հազարի դիմաց: 6 ամսվա կտրվածքով գրեթե եռակի աճել է նաեւ բռնագանձված գումարների ծավալները: Ծառայության ծանրաբեռնված աշխատանքի մասին վկայում է նաեւ հարկադիր էլեկտրոնային աճուրդում (www.ajurd.am) գտնվող գույքի գումարի կրկնակի աճը: Այսպես, եթե 2008 թվականի հունիսի 1-ի դրությամբ աճուրդում առկա էր 151 միլիոն դրամ արժողության գույք, ապա այս տարվա հունիսի 1-ի տվյալներով դրա արժեքը գերազանցել է 340 միլիոն դրամը:

ԴԱՀԿ ծառայության Վերլուծական և կազմտեսչական բաժնի պետ Ռոբերտ Մինասյանը նշում է, որ ընթացիկ  տարվա սկզբից պահանջների քանակն աճել է գրեթե բոլոր ուղղություններով: «Կատարողական թերթերի հոսքի աճ է նկատվում հատկապես բանկային համակարգի կողմից, կապված վարկերի չվերադարձման հետ: Ավելացել է նաև հեռախոսային օպերատորների օգտին բռնագանձման պահանջները, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աշխատավարձերի գծով կուտակված պարտքերի բռնագանձումները: Այդ հոսքը արդյունավետ կատարելու ուղղությամբ ծառայությունում զգալի աշխատանք է տարվում», - պարզաբանում է նա:

ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղար

 

Այս խորագրի վերջին նյութերը