Կարծիք

25.07.2014 13:09


Ստեփան Դանիելյան. «Եթե «խալիֆաթի» գաղափարը վերակենդանանա»

Ստեփան Դանիելյան. «Եթե «խալիֆաթի» գաղափարը վերակենդանանա»

Եթե «խալիֆաթի» գաղափարը վերակենդանանա, իսկ ամեն ինչ այդ ուղղությամբ է գնում, ապա կան բոլոր նախադրյալները, որ Թուրքիան հենց ինքը կփորձի այդ գաղափարին տեր կանգնել, առավել ևս, որ ունի դրա պատմական իրավունքը:
Թուրքիայում զարթնում է ինքնության խնդիրը, ինչպես նաև քրդական խնդիրն է լրջանում: Խալիֆաթի վերականգնումն այդ բոլոր հարցերը սառեցնում է (քանի-որ իսլամում չկա ազգ հասկացություն), ինչպես նաև Թուրքիային հնարավորություն է տալիս նորից «միավորել» Սիրիան, Իրաքը, Հորդանանը և այլն, և «կարգ ու կանոն» հաստատել այդ ռեգիոնում, ինչպես նաև հենց Թուրքիայում: Իսրայելն այդ դեպքում դառնում է բոլոր հակաթուրքական ուժերի շարժիչ ուժը, իսկ Ադրբեջանն էլ կամ պետք է հրաժեշտ տա համաթյուրքական գաղափարին, կամ էլ վերածվի շիա-սյունի արյունալի պայքարի թատերաբեմի: Սա այնքան էլ անհավանական սցենար չի:

Ստեփան Դանիելյան

Այս խորագրի վերջին նյութերը