«Բոինգ–777»–ի զոհերի անձնական իրերը տեղի բնակիչներն են հափշտակում (լուսանկար)
2014թ. հուլիսի 17–ին Դոնեցկի մոտ կործանված «Բոինգ–777» օդանավի վթարի վայրից անհետանում են զոհերի դիմահարդարման միջոցները, հեռախոսները և բանկային քարտերը։ Այս մասին գրում է «APRPRESS»–ը՝ որպես օրինակ բերելով Դոնեցկի շրջանի Տորեզ քաղաքի բնակչուհի Եկատերինա Պարխոմենկոյին։ Նա «Instagram»–ում թարթիչների համար նախատեսված սևաներկի լուսանկար է տեղադրել, որը, նրա խոսքերով, իր մոտ է հայտնվել «Բոինգ–777»–ի վթարի վայրից։
Ավելին՝ աղջիկը «գլուխ է գովացել», թե սևաներկն Ամստերդամից է, որը վթարի «դաշտից» իրեն է բերել ծանոթ դիակապտողը։
Աղջիկը ոչ միայն սևաներկն է ներկայացրել, այլև տեղադրել է իր լուսանկարը այն թարթիչներին քսելուց հետո։
Նշվում է, որ տեղի բնակիչների մոտ են հայտնվել օդանավի վթարի զոհերի անձնական այլ իրեր ևս. անգամ նրանց հագուստն է վաճառվում տեղի շուկայում։

7or.am