Մեկնաբանություն

25.07.2014 11:40


Կկվի լռության օրը

Կկվի լռության օրը

Կյանքի ընթացքում ֆատալիզմը (ճակատագրապաշտություն) անխուսափելի է։ Այլապես հնարավոր չէր լինի բացատրել անբնական երևույթները։

Հայաստանի գործող իշխանությունն այսօր հակաբանական է։ Կրկնակի, քառակի անբնական ու հակաբանական է նրա վերարտադրվելու ցանկությունը։

Ճակատագրի ու վատ դասավորված հանգամանքների բերումով իշխանության գալն ամենևին չի նշանակում, որ արժանի ես դրան։ Իշխանությունը վաստակում են։ Հակառակ դեպքում հետևանքները տխուր են լինելու։ Այսօր մենք այդ հետևանքները տեսնում ենք։

Ճակատագրի ու վատ դասավորված հանգամանքների բերումով իշխանության եկածները բոլորիս ուսերին բարդեցին ագահության, ապաշնորհության, անսկզբունքայնության ու մնացած բոլոր հնարավոր «ան»-երի ու «ապ»-երի հետևանքների բեռը։ Բայց, ինչպես ասում են, ջրի բերածը ջուրն էլ կտանի։

Այսօր գործող իշխանությունը ցանկանում է վերարտադրվել։ Սահմանադրական փոփոխություններ. պարզվում է՝ դրանք քննարկելու համար «դեռ շատ ժամանակ կա»։ Սխալվում եք. ժամանակ չկա՛։ Նայե՛ք Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ տեղի ունեցողին։ Իշխանության մնալու ձեր ժամանակը սպառվում է։ Չե՞ք հավատում, հարցրե՛ք կկվից։

«Կկո՛ւ, դեռ ինչքա՞ն կմնամ ես իշխանության»,– կկուն այս անգամ լռեց։ Ֆատալիզմ...

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը