Աբխազիայի նախագահի թեկնածուները Հասարակական համաձայնության դաշինք են կնքել
Աբխազիայի նախագահի թեկնածուներ Ասլան Բժանիան, Լեոնիդ Ձապշբան, Միրաբ Կիշմարիան և Ռաուլ Հաջիմբան Հասարակական համաձայնության մասին դաշինք են ստորագրել։ Փաստաթուղթը մշակվել և ներկայացվել է ստորագրման Աբխազիայի համայնքների պալատի կողմից։ Թեկնածուները հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ «գործադրելու մաքսիմալ ջանքեր ժողովրդի իրական կամարտահայտման, ժողովրդավարության ամրապնդման և երկրում քաղաքական կայունության համար»։
Արտահերթ ընտրությունները նշանակված են օգոստոսի 24-ին։ Հիշեցնենք՝ ընդդիմության պահանջով նախագահ Ալեքսանդր Անկվաբը հրաժարական ներկայացրեց. նա նախագահում էր երկիրը 2011–ից։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։