Աշխարհ

25.07.2014 10:52


Փարիզը հաստատել է, որ Մալիում հայտնաբերվել են ալժիրյան օդանավի մնացորդներ

Փարիզը հաստատել է, որ Մալիում հայտնաբերվել են ալժիրյան օդանավի մնացորդներ

Ֆրանսիայի իշխանությունները հաստատել են տեղեկատվությունը Մալիում կործանված ալժիրական օդանավի մնացորդների հայտնաբերման մասին։ Օդանավում ֆրանսիացի ավելի քան 50 քաղաքացի կար։ Այս մասին հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը։ Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ ասվում է, որ «կործանված ինքնաթիռը ճանաչվել է, չնայած նրան, որ կործանվել է անկման պահին»։

«Ավիակործանման վայր է ուղղվել ֆրանսիական զինվորների ստորաբաժանումը օբյեկտի անվտանգությունն ապահովելու և առաջին փաստերը հավաքելու համար», – հաղորդում է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը։

Ավելի վաղ հարևան Բուրկինա–Ֆասոյի զինվորները հայտնել էին, որ փրկարարները հետազոտել են ինքնաթիռի կործանման վայրը՝ հայտնաբերելով մնացորդներ և զոհվածների մարմիններ։ Նրանց տվյալներով՝ ավիակործանումը տեղի է ունեցել Մալիի տարածքում՝ Բուլիկեսսի գյուղի մոտ։

Այսօր կործանման վայր կայցելի Մալիի նախագահ Իբրահիմ Բուբաքար Կեյտան։

Հիշեցնենք՝ նախօրեին ալժիրական «McDonnell 83» ինքնաթիռը, որն ուղղվում էր Բուրկինա–Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուից Ալժիր, կորել էր ռադարներից։ AH5017 չվերթը կատարվում էր «Air Algerie» ընկերության կողմից, որը վարձակալել էր ինքնաթիռն իսպանական «Swiftair»–ից։ Կապն օդանավի հետ կորել էր թռիչքից 50 րոպե անց։ Ինքնաթիռում 116 մարդ էր գտնվում՝ 15 երկրի քաղաքացի, մեծամասնությունը՝ ֆրանսիացիներ։ Ենթադրվում է, որ բոլորը զոհվել են։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը