Լրահոս

25.07.2014 09:30


Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր. «Առհասարակ, իմ ընտանիքը որևէ թշնամի չի ունեցել»

Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր. «Առհասարակ, իմ ընտանիքը որևէ թշնամի չի ունեցել»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Շիրակի մարզում սպանվել է Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբայր Հարություն Գրիգորյանը։

«Ժոդովուրդ»-ը հայտնում է, որ սպանվածը աշխատել է Գյումրու քաղաքապետարանում՝ որպես համայնքային գույքի, հաշվառման և կառավարման բաժնի գլխավոր մասնագետ, որից հետո տեղափոխվել էր համատիրությունների բաժին: Ո՞վ և ինչո՞ւ պետք է սպաներ Հարություն Գրիգորյանին:

Թերթի այս հարցին Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը պատասխանել է. «Չեմ կարող ասել, թե սա ինչի հետևանք էր, քանի որ մեր ընտանիքն ընդհանրապես որևէ թշնամի չունի: Ինձ ասացին, որ եղբայրս ցանկացել է Հոկտեմբերյան գնալ: Ախր ոչ աշխատանքային, ոչ այլ խնդիրներ չի ունեցել: Առհասարակ, իմ ընտանիքն, իմ քույրերը, եղբայրները որևէ թշնամի չեն ունեցել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը