Լրահոս

25.07.2014 00:08


Մոսկվայի դատարանում Հրաչյա Հարությունյանի համար դատախազը պահանջել է 7 տարվա ազատազրկում

Մոսկվայի դատարանում Հրաչյա Հարությունյանի համար դատախազը պահանջել է 7 տարվա ազատազրկում

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ` 2013թ. հուլիսի 13-ին Ռուսաստանի Պոդոլսկ շրջանում տեղի ունեցած ողբերգական պատահարի գործով մեղադրյալ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի համար դատախազը պահանջել է 7 տարվա ազատազրկում: Հիշեցնենք, Հարությունյանի վարած «ԿամԱզ» մակնիշի բեռնատարը բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր զոհվել։

Մոսկվայի Տրոիցկյան դատարանում դատախազաը հայտարարել է, թե ամբաստանյալի մեղքը ապացուցվել է դատաքննության ընթացքում: Նա նշել է, որ քննությամբ ապացուցվել է Հարությունյանի մեղքը 264 հոդվածով` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցի շահագորման կանոնների խախտում:

Բացի այդ, մեղադրող կողմը պահանջել է Հարությունյանին 3 տարով զրկել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից:

Այս խորագրի վերջին նյութերը