Պարզելու համար թե ինչ տեմպերով է զարգանում մեր երկիրը, ընդամենը պետք է հետեւել ձեր բակում կատարվող «բարեկարգման» աշխատանքների ժամանակացույցին:
Հեռուստաընկերություններից մեկը գրեթե ամեն օր գովազդում է Երեւանի քաղաքապետի բուռն գործունեությունը: Տարոն Մարգարյանը երեւանյան հերթական բակի «բացման արարողությանն» է մասնակցում: Փուչիկներ, ծափեր, գովեստներ, բարեկարգված բակի ամեն մի անկյունը խոշոր պլանով ցուցադրվող կադրեր:
Հիանալի՛ է:
Այս տարվա գարնանը հերթը հասավ մեր բակի բարեկարգմանը: Ամառը կիսվել է, շենքի բնակիչները «դադարգյուն» են եղել ու չգիտեն որտեղ մի քիչ մաքուր օդ շնչել, քանի որ գարնանից սկսած մինչ օրս բարեկարգման աշխատանքները չեն ավարտվել: Վստահաբար ամառը կավարտվի, ու դեռ բակը կմնա կիսաքանդ վիճակում:
Ա՛յ մարդ, մեր իշոտնուկները դրել-նստել էինք, որ եկաք քանդեցիք ու կրիայի տեմպերով գործը «առաջ եք տանում»՝ հետո՞, ի՞նչի համար էր այս ամենը, հո ձմռանը չե՞նք օգտվելու այդ բակից:
Գարնանից բանվորները մի երկաթյա ցանկապատ տեղադրեցին, այգին քարուքանդ արեցին ու չքացան՝ խոստանալով վերադառնալ, քանի որ իրենց ասելով դեռ լիքը գործ ունեն անելու. նստարաններ, զրուցարան, մանկական խաղեր պետք է տեղադրեն: Մի 20 օրից վերադարձան ու շարունակեցին բարեկարգման աշխատանքները՝ հնթացս վնասելով կաբելը, ինչի հետեւանքով շենքի (թաղամասի) հոսանքը անջատվեց ու վերականգնվեց երկու օր անց միայն:
Գնում-գալիս ու բանվորներից փորձում ենք ճշտել, թե ե՞րբ են ավարտելու, ախր ամառը կիսվեց ու դեռ բարեկարգման աշխատանքների վերջը չի երեւում:
Սկիզբը խոստումնալից էր, բանվորներն անգամ ասում էին, թե էնքան լավ են սարքելու, որ Տարոն Մարգարյանն անձամբ է բացումն անելու:
Բայց դե, հաջորդած շաբաթներին գործը կանգնում էր ու նրանց չէինք տեսնում (օրերս երեւացել են ու «բզբզում են»):
Ու այսպես չորս ամիս: Բակն էլ դեռ անտեր-անտիրական շինհրապարակ է հիշեցնում: Մի փոքրիկ բակ, որ կարելի էր երկու շաբաթում կարգի բերել:
Պարզ է, բանվորների նույն խմբին վազացնում են ուրիշ բակեր «բարեկարգելու» և այսպես «վիզներս ծուռ» սպասում ենք, թե երբ են գոնե նստարանները տեղադրելու: Զրուցարանն ու մնացածը՝ ջհանդամը:
Սակայն դեռ նստարանները տեղադրելու հույս էլ չկա:
Թե ինչպես է բարեկարգվելու մեր բակը, ինչ տեսք է ունենալու, այդ ամենը կցկտուր ներկայացնում են նույն բանվորները:
Մինչդեռ, քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, դեռ մեկ տարի առաջ տարածելով Տարոն Մարգարյանի խոսքը, հրապարակված հաղորդագրության մեջ նշել էր, թե բակերում բարեկարգման աշխատանքների նախագծերը պետք է փակցված լինեն համապատասխան տարածքներում:
Չկա նման բան:
Օրերս էլ իմացանք, որ մեր չտեսած նախագծում փոփոխություն է կատարվել: Պատկերացնո՞ւմ եք, իբր ամեն ինչ տեղադրել-պրծել են, հիմա էլ որոշել են մեր բակում խաչքար տեղադրել:
Ախր, գերեզմանոց չենք ուզում, մեր ուզածն ընդամենը մի սովորական բակ է, ե՞րբ եք էդ անտերը բարեկարգելու-վերջացնելու:
Նորից կարդացի Տարոն Մարգարյանի սխրանքներով լի կենսագրականը եւ տեսա նաեւ այս տողը. «2013թ. դեկտեմբերին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Երևան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները» թեմայով»:
Մի փոքրիկ բակ ամիսներով չի կարողանում կառուցել՝ գլխից մեծ թեմայով թեկնածուական է պաշտպանում:
Կիմա Եղիազարյան
Հ.Գ.։ Մենք՝ շենքի բնակիչներս, Տարոն Մարգարյանին թախանձագին խնդրում ենք մեր իշոտնուկները արագ հետ վերադարձնել՝ քանի դեռ ցրտերը չեն ընկել: Միեւնույն է, էս տեմպերով «բարեկարգումն» աշնանն էլ չի ավարտվի:
Իշոտնուկներն ուղարկեք այս հասցեով՝ Նոր-Նորք վարչական շրջան, Բանավան 1:
Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզն ու մեր բակը