Բուլղարիայի խորհրդարանը հրաժարվել է Պլամեն Օրեշարսկու գլխավորած կառավարությունից։ Որոշմանը կողմ է քվեարկել 180 պատգամավոր, ութը՝ դեմ, նույնքան՝ ձեռնպահ։
Վարչապետ Օրեշարսկին պաշտոնապես հայտարարել էր Կառավարության հրաժարականի մասին չորեքշաբթի։
Կառավարության լիազորությունների դադարեցման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու հիմնական պատճառը քաղաքական ճգնաժամն էր, որը համակեց Բուլղարիան Եվրախորհրդարանի մայիսյան ընտրություններից հետո։ Բուլղարական սոցիալիստական կուսակցությունը, որը մտնում էր կառավարող կոալիցիայի մեջ, ընտրություններում տապալվեց։
Խորհրդարանը կարձակվի օգոստոսի 6-ին, իսկ արտահերթ ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 5-ին։
Բուլղարիայի կառավարությունը հրաժարական է տվել