Լրահոս

24.07.2014 16:19


ՔԶԱԿ–ը հայտնել է Սիրիայից դուրս բերված քիմիական զենքի երրորդ մասի ոչնչացման մասին

ՔԶԱԿ–ը հայտնել է Սիրիայից դուրս բերված քիմիական զենքի երրորդ մասի ոչնչացման մասին

Սիրիայից դուրս բերված թունավոր նյութերի երրորդ մասը ոչնչացվել է։ Այս մասին այսօր հաղորդել է ՔԶԱԿ–ի գլխավոր տնօրեն Ահմեդ Ուզումջյուն։ Նրա խոսքերով՝ ամբողջ «1300 տոննա սիրիական քիմիկատներն արդեն հասցվել են երկրից դուրս՝ ոչնչացման վայր»։

«Մեկնարկել է դրանք ոչնչացնելու գործընթացը», – ասել է Ուզումջյուն։

ՔԶԱԿ–ի գլխավոր տնօրենը հիշեցրել է, որ մոտ 600 տոննա քիմիկատ հուլիսի 2-ին Իտալիայում տեղափոխվել է ամերիկյան «Քեյփ Ռեյ» նավ»։ Դրանց ոչնչացումն իրականացվում է բաց ծովում երկու համապատասխան սարքերի միջոցով։ Ենթադրվում է, որ գործընթացը պետք է ավարտվի սեպտեմբերի սկզբին։

Կազմակերպության գործադիր խորհուրդը որոշում է ընդունել Սիրիայում 12 օբյեկտների ոչնչացման մասին, որոնք ավելի վաղ օգտագործվում էին քիմիական զենքի պահպանման համար։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը