ԿԱՀ–ում մահմեդականները և քրիստոնյաները համերաշխության համաձայնություն են ստորագրել
«Սելեկա» մահմեդական կոալիցիան և «Անտիբալակա» քրիստոնյա աշխարհազորայինները Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում համերաշխության համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին հաղորդել է «Centrafrique Presse» գործակալությունը։ Համաձայնագիրը, որը կոչված է վերջ դնել տարուց ավելի շարունակվող կրոնական բախմանը, ստորագրվել է Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաք Բրազզավիլում ԿԱՀ կառավարության ներկայացուցիչների, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական կազմակերպությունների և կրոնական խմբերի կողմից։ Փաստաթղթի վերջնական տարբերակից հանվել է երկու կողմերի աշխարհազորայինների զինաթափման դրույթը։
ԶԼՄ–ի տվյալներով՝ «Սելեկան» հրաժարվել է սկզբնական պահանջից՝ բաժանել երկիրը մահմեդական և քրիստոնեական հատվածների, չնայած ԿԱՀ մայրաքաղաքում՝ Բանգիում, մահմեդականները նման պահանջով երթ են անցկացրել։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։