Արամ Հարությունյան. «Վարչապետը պատմության մեջ մնալու է որպես «Օֆշոր ու մեռելոց Տիկո»»
Այսօրվա ասուլիսին «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ ասել է. «Սահմանային լարվածությունների կապակացությամբ ասեմ, որ շատ կարևոր է, որպեսզի հայկական բանակը համարժեք արձագանք տա, բայց խնդիրը քաղաքական է, որովհետև մեր իշխանությունները ճիշտ չեն վարել բանակցությունները»։
ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին էլ բանախոսը նշել է, որ այն կարծես շահագրգիռ չի Ղարաբաղի հարցի լուծմամբ. «Ղարաբաղն իրենց համար այն հավն է, որը ոսկե ձու է ածում, իսկ այդ հավին նրանք չեն մորթի, որովհետև Ղարաբաղի հարցը և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի համար ընդամենը միջոց է տարածաշրջանում իրենց ներկայությունը պահելու համար, որովհետև կորցնելու դեպքում միանգամից իրավիճակը կարող է փոխվել՝ անկախ լուծման ձևից»։
Բանախոսը ցավ է հայտնել սահմանին հայ զոհերի համար. «Հանրապետության նախագահը գնաց ֆուտբոլ դիտելու. ֆուտբոլի համար գնաց, թե չգիտեմ՝ ինչի համար գնաց։ Ասենք՝ անվտանգության խորհրդի նիստ չի արվել այդ ընթացքում, ասենք՝ ԱԽ քարտուղար չկա, այդ պաշտոնն ո՞ւմ համար ենք պահում, ես չգիտեմ։ Դուրս է գալիս, որ մարդիկ մեռնում են, այդ մարդիկ գնում են միջոցառման, այդ մարդիկ ինչ–որ ծնունդներ են շնորհավորում, նախագահի դեմքից չի երևում այդ ցավը։ Որովհետև ամեն մի զոհ ողբերգություն է այդ ընտանիքի համար. վիճակագրությունը չի գործում։ Մեկ զոհն էլ ողբերգություն է։ Իսկ իշխանության համար զոհը ցավ չի, սա՛ է ողբերգությունը», – ասել է Արամ Հարությունյանը՝ նշելով, որ երկրի ԱԳՆ–ն լուրջ թերացումներ ունի։ Բանախոսի համար զարմանալի է նաև դեսպաններ նշանակելու տրամաբանությունը մեր երկրում։
«Իմ համար վատ նախագահի բոլոր ռեկորդները Սերժ Սարգսյանը խփեց. Գինեսի ռեկորդ է ինքը խփել։ Հիմա ի՞նչ են տանելու հետները, ո՞վ ինչ է տարել, ոչ մի բան։ 21-րդ դարում եթե Սարկոզիի հարց են դնում, Տիկոն (ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը – խմբ.) ո՞վ է, Տիկոն պատմության մեջ մնալու է որպես «Օֆշոր ու մեռելոց Տիկո», ուրիշ ձև չի մնալու», – ասել է նա։ Արամ Հարությունյանը հավելել է, որ «...թալանածը պետք է հետ բերվի, բացահայտվի», և երկրին լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ, բայց ոչ թե սահմանադրական, այլ արտահերթ ընտրություններ։

7or.am