Արամ Հարությունյան. «Կա մեկ խնդիր՝ իշխանափոխության»
Այսօրվա ասուլիսին «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝նշել է, որ բոլոր հարցերը (հատկապես արտաքին) հետևանք են ներքին քաղաքականության։
«Այսօր, ինչպես ասում են, հրապարակի վրա են «քառյակի» 12 կետերը, և իշխանությունները կարծես թե ջղաձգումների մեջ են։ Իհարկե, իրենք փորձում են կեղծ օրակարգ ձևավորել (խոսքս սահմանադրական փոփոխությունների մասին է) և ֆոն են ստեղծում, կարծես, հանրային քննարկումների...», – ասել է Հարությունյանը՝ հավելելով, որ Գագիկ Հարությունյանի նշած մարդակենտրոն Սահմանադրության մարդը Սերժ Սարգսյանն է, և ամեն ինչ չափված–ձևված է նրա համար։
Բանախոսը նշել է, որ երկրում կառավարման համակարգի խնդիր չկա, և ժողովրդի ծանր վիճակը ոչ մի կապ չունի Սահմանադրության հետ։
Ըստ նրա՝ բոլոր նրանք, այդ թվում՝ քաղաքական ուժերը, ովքեր կմտնեն սահմանադրական քննարկումների մեջ, նպաստելու են իշխանության ցանկությունների իրականացմանը։
Ինչ վերաբերում է քաղաքական պատվեր կատարողներին, բանախոսն ընդգծել է. «Այն մարդիկ, ովքեր, իբր, Սերժ Սարգսյանին քննադատում են, բայց ձեռքի հետ էլ Լևոն Տեր–Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին կամ Գագիկ Ծառուկյանին են քննադատում, պարզապես պատվեր են կատարում, և հիմնական խնդիրը դա է։ Այսօր ուրիշ խնդիր չկա Հայաստանում. կա մեկ խնդիր՝ իշխանափոխության. մնացած բոլոր օրակարգերը, կարելի է ասել, արհեստական են, որովհետև մենք տեսնում ենք, որ Հայաստանում մեկ մարդ է որոշում։ Եվ այդ մեկ մարդը ոչ միայն վատ է որոշում, այլև Հայաստանն է տանում կործանման։ Մենք այսօր, իրոք, անվտանգության խնդիր ունենք, անկախության խնդիր ունենք, և բոլոր մարտահրավերները հետևանք են իշխանությունների խաղատնային քաղաքականության»։
Անդրադառնալով «քառյակին»՝ բանախոսը նշել է, որ այն վաղուց պետք է ընդլայնվեր և դառնար Ազգային համաձայնության դաշինք։ Ըստ ԱՀԿ նախագահի՝ միակ բանը, որ պետք է այսօր արվի, իշխանության հրաժարականի քարտեզի քննարկումն է։
Հարցին՝ այսօր «քառյակը» պատրա՞ստ է իշխանափոխության, Արամ Հարությունյանը պատասխանել է. «Այստեղ շատ կարևոր է, որ ժողովուրդն է պատրաստ», – ապա հավելել, որ «քառյակի» պատրաստ լինելը չպետք է հարց առաջացնի, որովհետև իրենք պատրաստ են փրկելու երկիրը։
«Ես համոզված եմ, որ իրենք պատրաստ են։ Ուրիշ խնդիր է, որ «քառյակում» կարող են տարբեր մոտեցումներ լինել. համաձայնության են գալիս, սուր անկյունները հարթվում են, եթե նույնիսկ մեկը «քառյակից» փորձի արգելակել ընթացքը, կապ չունի։ «Քառյակը» կարող է դառնալ եռյակ, բայց հետո միանգամից դառնա հազարյակ», – այնուհետև ավելացրել, որ եթե անգամ «քառյակում» էլ իրենց վատ պահող ուժեր կգտնվեն, որոնք կփորձեն «խաղեր տալ», իրենց էլ անդրադարձ կլինի։
Արամ Հարությունյան. «Կա մեկ խնդիր՝ իշխանափոխության»
Այսօրվա ասուլիսին «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ նշել է, որ բոլոր հարցերը (հատկապես արտաքին) հետևանք են ներքին քաղաքականության։
«Այսօր, ինչպես ասում են, հրապարակի վրա են «քառյակի» 12 կետերը, և իշխանությունները կարծես թե ջղաձգումների մեջ են։ Իհարկե, իրենք փորձում են կեղծ օրակարգ ձևավորել (խոսքս սահմանադրական փոփոխությունների մասին է) և ֆոն են ստեղծում, կարծես, հանրային քննարկումների...», – ասել է
Հարությունյանը՝ հավելելով, որ Գագիկ Հարությունյանի նշած մարդակենտրոն Սահմանադրության մարդը Սերժ Սարգսյանն է, և ամեն ինչ չափված–ձևված է նրա համար։

7or.am