Աշխարհ

24.07.2014 11:56


Ալիևը մեղադրել է Հայաստանին

Ալիևը մեղադրել է Հայաստանին

ԵՄ Հարավային կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Սալբերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապակառուցողական դիրքորոշման մեջ է մեղադրել Հայաստանին։ «ԱՊԱ» գործակալությունը գրում է՝ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս ԼՂ–ի հակամարտության խաղաղ կարգավորման տեսանկյունից, փոխարենը Հայաստանն իր ապակառուցողական դիրքորոշմամբ անտեսում է ինչպես միջազգային իրավունքը, այնպես էլ համանախագահող երկրների ղեկավարների հայտարարությունները։

Ալիևը նաև բողոքել է, որ Հայաստանն «օկուպացրել» է իրենց տարածքները, և եթե ղարաբաղյան խնդիրը միջազգային իրավունքի շրջանակներում արդար լուծում չստանա, իրավիճակը տարածաշրջանում կարող է է՛լ ավելի վատթարանալ։

ԵՄ Հարավային կովկասի գծով հատուկ ներկայացուցիչն էլ պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանի հետ համագործակցության ընդլայնմանն ու հակամարտությունների կարգավորմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը