Կարծիք

24.07.2014 11:13


«Փաստորեն, մեր Մեղրին ըսկի մի քանի տեսախցիկ էլ չարժի, հա՞»

«Փաստորեն, մեր Մեղրին ըսկի մի քանի տեսախցիկ էլ չարժի, հա՞»

Ախր, շատ հետաքրքիր երկրում ենք ապրում: Ամեն օր մարդն արթնանում է ու չի դադարում զարմանալ, որ էլի զարմանալու բան է մնացել: Ուրեմն, մամուլում կարդում եմ, որ Կառավարությունը պատրաստվում է 17 մլն դրամ տրամադրել ԱԺ-ի վարչական մասնաշենքը ժամանակակից տեսահսկվող համակարգով վերազինելու համար (և դա էն պարագայում, երբ ոչ վաղ անցյալում դրա համար արդեն իսկ բավականին մեծ գումար տրամադրվել էր): Իսկ ահա, Մեղրիի տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու համար տրամադրվելու է ընդամենը 4 միլիոն 552,2 հազար դրամ:

Փաստորեն, էս մեր Մեղրին ըսկի մի քանի տեսախցիկ էլ չարժի, հա՞: Հլը էս մեր Կառավարության տրամաբանությանը նայեք: Թեև, ինչի՞ վրա եմ զարմանում, է: Ե՞րբ էր մեր երկիրն ինչ-որ արժեք ներկայացրել էս իշխանությունների համար, որ հիմա էլ զարմանում եմ էն փաստի վրա, թե ինչպե՞ս է ստացվում, որ Մեղրիի տնտեսությունը զարգացնելու համար մոտ 4 անգամ ավելի քիչ փող են պատրաստվում տրամադրել, քան ԱԺ-ում տեսախցիկները տեղադրելու գործին:

Երկրի գյուղատնտեսությունն ի՞նչ է, որ դրա վրա մի հատ էլ փող ծախսեն: էլ չեմ ասում, որ մեր իշխանությունները շատ լավ գիտակցում են, որ ժողովրդի մոտ 0-ական լեգիտիմություն ունեն և որ ժողովուրդը տանել չի կարող էս իշխանություններին: Դրա համար էլ էնքան են վախեցած, որ եթե ճար լիներ, երևի թե զուգարաններում էլ տեսախցիկներ կդնեին:

Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը