Լրահոս

24.07.2014 10:08


«ԵՏՄ–ին Ադրբեջանի անդամակցության հարցի շուրջ իշխանության ներսում տեսակետները փոխվել են 180 աստիճանով»

«ԵՏՄ–ին Ադրբեջանի անդամակցության հարցի շուրջ իշխանության ներսում տեսակետները փոխվել են 180 աստիճանով»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանն «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում երեկ հայտարարել է, թե Հայաստանի շահերին դեմ է Եվրասիական տնտեսական միությանն Ադրբեջանի անդամակցությունը: Այդ հեռանկարը որակելով աննպատակահարմար՝ Զաքարյանն ասել է. «Ադրբեջանի պարագայում բարդությունները շատ ավելի մեծ կլինեն արտաքին քաղաքականության վարման առումով»:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահի այս հայտարարությունն ուշագրավ է այն առումով, որ ընդամենը շաբաթներ առաջ նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Արտաշես Գեղամյանը, Բաքվում հայտարարել է, թե ճիշտ կլինի Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ-ին, և որ այդ դեպքում հեշտ կլինի նաև ԼՂ խնդրի լուծումը:

Ընդ որում, դժվար չէ կռահել, որ այս հայտարարությունը Գեղամյանն արել էր՝ Սերժ Սարգսյանի անձնական «դաբրոն» ունենալով: Համենայնդեպս, հակառակը դժվար է պատկերացնել: Մինչդեռ, հիմա պարզվում է, որ այս սկզբունքային հարցի շուրջ իշխանության ներսում տեսակետները փոխվել են 180 աստիճանով: Բացի այդ, ակնհայտ է, որ Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ տեսակետների փոփոխությունը՝ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու վերաբերյալ, Սերժ Սարգսյանի արտահայտած «մտահոգության» շարունակությունն է։ Բայց վերջնարդյունքում հասկանալի է, որ գործող իշխանության տեսակետներն իրականում պայմանավորված են պահի տրամադրություններով կամ այսրոպեական մտահոգություններով, ինչը խոսում է ռազմավարական հարցերի շուրջ պետական դիրքորոշման բացակայության մասին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը