Աշխարհ

24.07.2014 09:42


Լևոն Հայրապետյանին պաշտոնական մեղադրանք կառաջադրվի

Լևոն Հայրապետյանին  պաշտոնական մեղադրանք կառաջադրվի

Հայտնի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանին պաշտոնական մեղադրանք կառաջադրվի։ Ռուսաստանի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունից տեղեկացրել են, որ մեղադրանքի առաջադրումը նախատեսվում է հուլիսի 24-ին։ Այս մասին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին ասել է գործարարի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:

Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը կասկածվում է փողերի յուրացման և լվացման մեջ։
Մոսկվայի Բասմանի դատարանը հուլիսի 17-ին կալանավորել էր գործարարին երկու ամիս ժամկետով։ Քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշնանբ, կալանք է դրվել «Բաշնեֆտ» ընկերությունում Հայրապետյանի արժեթղթերի վրա, որոնց արժեքը գերազանցում է 300 միլիոն ռուբլին:

Հայրապետյանը չի ընդունում իրեն ուղղված բոլոր մեղադրանքները:

Այս խորագրի վերջին նյութերը