Ֆիզիկոս, ռազմական գործիչ, արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանը, ծնվելով Թիֆլիսում, ապրելով Երևանում, սովորելով Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանում, վերադառնալով Երևան և աշխատելով մեր տնտեսության տարբեր բնագավառներում, ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից, որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին, գործուն դեր ունեցել ազգի սրբազան իղձերն ու արժանապատվությունը ամեն տեսակի ոտնձգություններից զենքը ձեռքին պաշտպանելու գործում։ Նա զոհվեց արցախյան պատերազմի թեժ օրերից մեկի ժամանակ՝ Մարտակերտի շրջանում, Տոնաշեն գյուղի մոտ։ Ահա համառոտ էնցիկլոպեդիկ տվյալներ մի մարդու մասին, ով Արցախում հայտարարեց՝ կարճ ու կոնկրետ, հստակ ու իմպերատիվ. «Սա Հայաստանն է և վե՛րջ»:
Կարո՞ղ էինք ամենադաժան երազում անգամ պատկերացնել, որ Ազգալդյանի զոհվելուց 20 տարի անց Սերժ Սարգսյանը երևանյան դահլիճներից մեկում կհավաքեր իր կուսակիցներին, որպեսզի խրոխտ ձայնով հայտարարեր. «Սա Հայաստանն է և վե՛րջ», ասել է թե՝ մենք ենք ու մեր Հայաստանը: Եվ փոխանակ մեր ազգի հերոսներին ընդօրինակեր, նրանց սխրանքներով ոգևորվեր, Արցախի ու ազատագրված տարածքների յուրաքանչյուր թիզ հողը Հայաստան համարեր, նրա մոտ տպավորվել էր ուրիշ մեծերի ինքնահավան խոսքերը: Պետությունը՝ Լյուդովիկոսն է, Ֆրանսիան՝ Նապոլեոնը, դե Հայաստանն էլ՝ Սերժ Սարգսյանը, մեկ էլ ինքը համեստորեն կասի, թե էլի ով: Բայց մի բան ակնհայտ է, որ իրենց վարչակազմից դժգոհներինը չէ հաստատ՝ ըստ գործող նախագահի:
Գուցե հիշենք, թե այդ ինչպե՞ս հասանք այս վիճակին, և մի՞թե հնարավոր չէր կանխել այն:
Նախ նշենք, որ 21 տարի առաջ` հուլիսի 23-ին, ազատագրվեց Աղդամը (Ակնա):
Տարիներ առաջ, դեռևս ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, ինչն առնվազն տարօրինակ էր, թե այդ ինչպե՞ս կարող է չավարտված պատերազմի պարագայում, Ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային փուլում նման բան ասել, ոչ ավել ոչ պակաս, պաշտպանության նախարարը: Հենց այն անձը, ով ի պաշտոնե պարտավոր էր ազատագրված տարածքները՝ որպես առաջին հերթին Արցախի համար անվտանության գոտի, ու որպես փոխհատուցում՝ մեր կորցրած դաշտային Ղարաբաղի համարեր:
Բարեբախտաբար մեր հնագետները, որոնք Սարգսյանի դիրեկտիվների հետ հավանաբար ծանոթ չէին ու գլուխները կախ իրենց գործով էին զբաղվում, Աղդամի տարածքում պեղեցին ու Տիգրանակերտը գտան, և գոնե այդ մի ցավից պրծանք՝ ապացուցելու, թե ինչը ումն է:
Հետո արդեն բախտ ունեցանք, երկու տարի պաշտոնավարելուց հետո, գործող նախագահի արաբական «Al Watan» թերթին տված սկանդալային հարցազրույցին ծանոթանալ, որում նա բառացիորեն ասում է. «Ղարաբաղի շուրջ ձեւավորված անվտանգության գոտին մեր կողմից ոչ բնակեցվում եւ ոչ էլ շահագործվում է: Հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը»:
Եվ վերջապես այս օրերին իմացանք, որ Արցախը ոչ իրավաբանորեն, ոչ էլ մեր պատկերացումներում Հայաստան չէ: Հետո էլ զարմանում ենք, որ թշնամին լկտիացել է, մենք համարժեք պատասխան չենք կարողանում կամ չենք ցանկանում տալ, Արցախը Գյուլիստանի պայմանագրի հիման վրա ՌԴ-ին ենք հրամցնում, վաղն էլ Թուրքմենչայի պայմանագրով հերթը կգա Հայաստանին …
Շատ ժամանակ չունենք կանխելու այս խայտառակ վիճակը, այլապես Սարգսյանն օտարին կհանձնի ամեն ինչ, ամուր կգրկի աթոռն ու կբացականչի. «Լավ էլի, թողեք մի քիչ էլ խաղամ»: Կթողնեինք, եթե այդ խաղի արդյունքը Հայաստանի ու Արցախի կորուստը չլիներ: Այս խաղը շատ թանկ է նստում մեզ վրա, աննկարագրելի թանկ, աններելի թանկ: Սթափվել է պետք, պարոնա՛յք, առավել ևս, որ աշունը սարերի հետևում չէ:
ԱԶԳԱԼԴՅԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՆ՝ ԸՆԴԵՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ»

Էդվարդ Անտինյան
https://www.facebook.com/ed.antinyan/posts/10202627211023978