Կարծիք

23.07.2014 17:15


Մերի Մովսիսյան. «Քաղաքական ուժերը պետք է որոշեն՝ սահմանագծի ո՛ր կողմում են մնալու»

Մերի Մովսիսյան. «Քաղաքական ուժերը պետք է որոշեն՝ սահմանագծի ո՛ր կողմում են մնալու»

Իշխանության նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները շատ լավ իդենտիֆիկատոր կարող են հանդիսանալ առաջիկա քաղաքական զարգացումների համատեքստում։
Այն մասին, որ սահմանադրական փոփոխությունները կոչված են միմիայն իշխանության վերարտադրությունն ապահովելուն, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Սահմանադրական փոփոխությունների քննարկմանը կամ այդ գործընթացում մասնակցությունը, լինի դա ուղղակի, թե անուղղակի, ավտոմատ կերպով տվյալ քաղաքական ուժին նույնականացնելու է իշխող ուժի հետ։
Հայաստանը չկայացած ժողովրդավարությունների է շարքին է դասվում։ Հայաստանը նաև, ճիշտ է՝ թույլ, սակայն ավտորիտարիզմին բնորոշ հատկություններ ունի՝ բռնապետության տանող միտումներով։ Հետևապես, նման պայմաններում չի կարող լինել մի երրորդ տարբերակ կամ ճամբար՝ բացի իշխանականից ու ոչ իշխանականից։ Կա՛մ կողմ ես իշխանությանը, կա՛մ դեմ։ Ոչ «կողմ» ես, ոչ էլ «դեմ»՝ ավտոմատ սահմանադրական փոփոխություններին՝ իշխանության վերարտադրության կողմնակիցների տիրույթում ես հայտնվում։ Սա պետք է հասկանալի ու ընկալելի լինի բոլորի՛ համար։ Սահմանադրական փոփոխությունների գաղափարի շուրջ, առավել ևս՝ այն իրականացնելու «քաղաքական բազար» չի կարող լինել։ Այդ գործընթացը պետք է վիժեցնել և թույլ չտալ, որ հասնի հանրաքվեին։
Մինչ աշնան երկրորդ ամիսը քաղաքական դաշտի նույնականացման գործընթացը պետք է ավարտված լինի, որից հետո ճամբարափոխությունը կդառնա ոչ ձեռնտու։ Ոչ մի քաղաքական ուժի հնարավորություն չի տրվելու մնալ «на плаву»: Արդեն այսօր հայաստանյան քաղաքական ուժերը պետք է որոշեն՝ սահմանագծի ո՛ր կողմում են մնալու։
Հ. Գ. Խոշոր ականների պայթյունը մնացել է վերջում. կա՛մ կպայթեն, կա՛մ ոչ. ընտրության հարց է։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը