Լրահոս

23.07.2014 15:53


Աշխարհազորայինները հաղորդել են «Բոինգի» կործանման վայրում խփված ռազմական ինքնաթիռի մասին

Աշխարհազորայինները հաղորդել են «Բոինգի» կործանման վայրում խփված ռազմական ինքնաթիռի մասին

Ինքնահռչակված ԴԺՀ աշխարհազորայինները ռազմական ինքնաթիռ են խփել մալազիական «Բոինգի» կործանման վայրում։ Այս մասին տեղեկացնում է lenta.ru–ն՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»–ին։

«Սաուրից ուղղաթիռ է խփվել։ Նա ուղղվել է Լուգանսկի կողմը, և հնարավոր է՝ ընկել այնտեղ»,–ասել է աշխարհազորայինը։

Թռչող սարքի տեսակն աշխարհազորայինները չեն հստակեցրել։ Այդ շրջանում՝ Սնեժնոյե քաղաքի մոտ, շարունակվում են ինտենսիվ բախումներն ուժայինների և աշխարհազորայինների միջև։ «Բոինգի» կործանման նախօրեին այստեղ երկու ուկրաինական ռազմական ինքնաթիռ է խփվել։ Ինքնաթիռները նկատվել են այդ շրջանում նաև ավիակործանումից հետո. մասնավորապես, նրանք հրթիռներ էին բաց թողնում Դոնեցկ–Սնեժնոյե մայրուղով, որով պետք է անցնեին մալազիական փորձագետները։

Այս խորագրի վերջին նյութերը