Տիգրան Խզմալյան. «Մենք պետք է վերակազմավորենք ընդդիմությունը»
-Մեզ անհրաժեշտ է, որ «հող հանձնողը դավաճան է» կարգախոսը կրկնի ողջ հայությունը։ Միայն այդ գաղափարով մենք պետք է միավորվենք։ Ցավոք, ընդդիմությունը մեզ հետ չէ այս հարցում։ Երկու հիմնական հարց կա, որոնք պետք է բաժանեն իշխանությունն ու ընդդիմությունը։Առաջին հարցը ներքին հարցն է, սեփականության հարցը։ Այս հարցում նրանք միակարծիք են, քանի որ միևնույն դասակարգից են։ Արտաքին քաղաքականության մեջ դա արցախյան հարցն է։ Այստեղ էլ եննրանք, ցավոք, միակարծիք դարձել։ Ուրեմնմենք պետք է վերակազմավորենք ընդդիմությունը,- ասել է Տիգրան Խզմալյանը։
Նա նաև նշել է, որ այն փոփոխությունները, որ իրենք ակնկալում են, բոլորովին «կապված չեն անձի, ընդդիմության, աթոռի հետ».
-Այն հեղափոխությունը, որ մենք պարտավոր ենք կյանքի կոչել, սոցիալական հեղափոխությունն է. դա սեփականության հարց լուծող հեղափոխությունն է։ Այլ կերպ, մենքկորցնելու ենք ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը։
Տիգրան Խզմալյան. «Մենք պետք է վերակազմավորենք ընդդիմությունը»
-Մեզ անհրաժեշտ է, որ «հող հանձնողը դավաճան է» կարգախոսը կրկնի ողջ հայությունը։ Միայն այդ գաղափարով մենք պետք է միավորվենք։ Ցավոք, ընդդիմությունը մեզ հետ չէ այս հարցում։ Երկու հիմնական հարց կա, որոնք պետք է բաժանեն իշխանությունն ու ընդդիմությունը։ Առաջին հարցը ներքին հարցն է, սեփականության հարցը։ Այս հարցում նրանք միակարծիք են, քանի որ միևնույն դասակարգից են։ Արտաքին քաղաքականության մեջ դա արցախյան հարցն է։ Այստեղ էլ են նրանք, ցավոք, միակարծիք դարձել։ Ուրեմն մենք պետք է վերակազմավորենք ընդդիմությունը,- ասել է Տիգրան Խզմալյանը։
Նա նաև նշել է, որ այն փոփոխությունները, որ իրենք ակնկալում են, բոլորովին «կապված չեն անձի, ընդդիմության, աթոռի հետ».
-Այն հեղափոխությունը, որ մենք պարտավոր ենք կյանքի կոչել, սոցիալական հեղափոխությունն է. դա սեփականության հարց լուծող հեղափոխությունն է։ Այլ կերպ, մենք կորցնելու ենք ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը։
7or.am