Լրահոս

23.07.2014 13:57


Մալազիական «Բոինգի» «սև արկղերը» Մեծ Բրիտանիա են հասցվել

Մալազիական «Բոինգի» «սև արկղերը» Մեծ Բրիտանիա են հասցվել

Մալազիական օդանավի ինքնագրիչները հուլիսի 23-ի առավոտյան հասցվել են Մեծ Բրիտանիա՝ «ICAO»–ի մասնագետների վերահսկողության ներքո։ Այս մասին հաղորդում է ողբերգության քննության ուկրաինական պետծառայությունը։

Ըստ պետծառայության՝ «օբյեկտները ներկայացվել են ուկրաինական կողմից, սակայն դրանց չեն դիպել, և այդ առարկաները ոչ մի րոպե չեն եղել ուկրաինական կողմի վերահսկողության տակ»։

Հիշեցնենք՝ նախօրեին Մեծ Բրիտանիան համաձայնություն է տվել Նիդեռլանդների խնդրանքին՝ վերծանել մալազիական օդանավի «սև արկղերը», որը կործանվել է Ուկրաինայի արևելքում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Դևիդ Քեմերոնը։ Ինքնագրիչները հետազոտման համար կփոխանցեն Ֆարնբրոյի փորձագետներին։

Տեղեկացնում է interfax.ru –ն։

Այս խորագրի վերջին նյութերը