Աշխարհ

23.07.2014 12:54


Գերագույն ռադան հավանություն է տվել Պորոշենկոյի՝ մասնակի մոբիլիզացիայի կարգադրությանը

Գերագույն ռադան հավանություն է տվել Պորոշենկոյի՝ մասնակի մոբիլիզացիայի կարգադրությանը

Ուկրաինայի Գերագույն ռադան հավանություն է տվել Պյոտր Պորոշենկոյի՝ մասնակի մոբիլիզացիայի մասին օրենքին։ Համապատասխան օրինագծին կողմ է քվեարկել 232 պատգամավոր։ Օրենքն ուժի մեջ է մտնելու հրապարակման օրից։ Ուկրաինայի ԱԱԽ քարտուղար Անդրեյ Պարուբիյի խոսքերով, որը ներկայացրել է օրինագիծը, մասնակի մոբիլիզացիայի երրորդ ալիքը «թույլ կտա լրացուցիչ ռազմական պատրաստվածության բերել մոտ 15 մարտական զորամաս և ռազմական ապահովման 44 տարր»։

Պորոշենկոն տվյալ օրինագիծը գրանցել է խորհրդարանում հուլիսի 21–ին։ Համաձայն փաստաթղթի՝ մասնակի մոբիլիզացիան անցկացվում է 45 օրվա ընթացքում օրինագծի՝ ուժի մեջ մտնելու պահից Ուկրաինայի բոլոր շրջաններում։

Ինչպես նշվում է փաստաթղթում, նման որոշում ընդունելու անհրաժեշտությունը պատճառաբանվել է «Ուկրաինայի տարածքում ահաբեկչության տարածմամբ, որը խաղաղ բնակչության շրջանում զոհերի է հանգեցնում...»։

Տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։

Այս խորագրի վերջին նյութերը