Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեին:
Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Հայաստանի Նախագահին փոխանցել է Նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի լավագույն մաղթանքները և Վրաստան այցելելու հրավերը:
Նախագահ Սարգսյանն ու Գրիգոլ Վաշաձեն ևս մեկ անգամ ընդգծել են Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը, հայ և վրացի ժողովուրդներին կապող դարավոր ամուր բարեկամությունը: Նրանց խոսքով' երկու երկրների միջև չկան այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր չլինի լուծել համատեղ քննարկումների և երկխոսության միջոցով:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, մասնավորապես' խոսել են Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների սակագների, հայ-վրացական սահմանի դեմարկացիոն գործընթացի, միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստում քննարկվելիք հարցերի մասին:
Անդրադարձ է եղել նաև վիրահայությանն առնչվող մի շարք խնդիրների և դրանց կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին: Գրիգոլ Վաշաձեն ասել է, որ իր երկիրը հարգանքով և ուշադրությամբ է վերաբերվում այդ ուղղությամբ հնչեցված բոլոր մտքերին և պատրաստ է լրջորեն քննարկել դրանք:
Հայաստանի Նախագահը և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների, հայ-թուրքական երկխոսության վերջին զարգացումների մասին: Ներկայացնելով վրացական կողմի դիրքորոշումը՝ Գրիգոլ Վաշաձեն ասել է, որ բաց սահմանները և կարգավորված հարաբերությունները նպաստավոր կլինեն տարածաշրջանի զարգացման ու ներդրումային մթնոլորտի բարելավման համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկու երկրներում ձեռնարկվող հակաճգնաժամային միջոցառումների մասին: