Աշխարհ

23.07.2014 10:48


ԵՄ–ն «Բոինգ-777»-ի կործանման հետ կապված հայտարարություն է ընդունել

ԵՄ–ն «Բոինգ-777»-ի կործանման հետ կապված հայտարարություն է ընդունել

Նախօրեին Եվրոպական միության արտգործնախարարների խորհուրդը քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակին և «Բոինգ-777»-ի կործանմանը վերաբերող հարցեր։ Նիստը նախագահել է Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Քեթրին Էշթոնը։

Քննարկման ավարտին ԵՄ արտգործնախարարների խորհուրդն ընդունել է 8–կետանոց հայտարարություն, որում պահանջվում է գտնել «Բոինգ-777»-ի կործանման մեղավորներին և կայունացնել իրավիճակն Ուկրաինայում:

Ակնկալվում է նաև, որ օդանավի կործանման վայրը կպահպանվի՝ ինչպես որ կա, զոհերի անձնական իրերը չեն ոչնչացվի, կանցկացվի միջազգային թափանցիկ հետաքննություն, որին կմասնակցեն հոլանդացի, մալազիացի և ուկրաինացի փորձագետները:

ԵՄ հայտարարությունում անդրադարձ է կատարվել նաև Ռուսաստանի Դաշնությանը։ Այդ երկրին ԵՄ–ն կոչ է անում օգտագործել Ուկրաինայի զինված անջատողականների շրջանում ունեցած իր ազդեցությունը, որպեսզի հետաքննությունը հնարավորինս թափանցիկ դառնա։

ՌԴ–ին նաև հորդորում են անջատողականներին զենքի նոր պաշարներ չմատակարարել և հետ քաշել զորքերը սահմանային գոտուց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը