Լրահոս

23.07.2014 09:34


«Արմավիան» աշխատավարձ է տալիս նրանց, ովքեր դատի չե՞ն տվել ընկերությանը

«Արմավիան» աշխատավարձ է տալիս նրանց, ովքեր դատի չե՞ն տվել ընկերությանը

««Արմավիա» ավիաընկերությունն արդեն սկսել է նախկին աշխատակիցների աշխատավարձերի վճարման գործընթացը: Ընդ որում, աշխատավարձեր ստացել են այն աշխատակիցները, ովքեր դատի չեն տվել ընկերությանը: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ընկերության նախկին աշխատակիցներից. «Ոչ բոլորն են ստացել իրենց աշխատավարձերը: Կան մարդիկ, որոնց նույնիսկ վերջնահաշվարկը չի արվել: Բայց օդաչուներից դեռ ոչ ոք չի ստացել, միայն բորտուղեկցորդներն ու ինժեներները»:

«Ժողովուրդ»-ը ընկերության ֆինանսների գծով տնօրեն Հրայր Սահակյանից փորձեց պարզել, թե նախկին աշխատակիցներին ում միջոցներով են վճարել աշխատավարձերը. «Ընկերության սեփականատիրոջ միջոցներով են վճարվել այդ աշխատավարձերը: Իսկ մյուսների մասով տեղյակ չեմ, թե երբ և ինչքան կվճարվի»»,–գրում է «Ժողովուրդ»-ը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը