Հանրության զարմանքն ու տարակուսանքը հազիվ էր մարել հայտնի մարզիկին նախարարի պաշտոնում նշանակման եւ ազատման պատմության հետ կապված, երբ Սերժ Սարգսյանը որոշեց հիմա էլ Յուրի Վարդանյանին Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակել:
Ուղղակի բարեբախտություն է, որ նշանակումից մեկ ամիս անց դեռ Վարդանյանը Թբիլիսի չի հասել եւ իր հավատարմագրերը չի հանձնել Վրաստանի նախագահին (Տիգրան Սարգսյանն այստեղից Վաշինգտոն, փաստորեն, ավելի շուտ հասավ, քան Յուրի Վարդանյանը՝ Թբիլիսի):
Պարզապես անհնար է պատկերացնել, թե ինչպես էր նա իրեն դրսեւորելու վերջին օրերին, եթե ստանձնած լիներ դեսպանի պարտականությունները:
Իսկապես, ինչպե՞ս էր հաղթահարելու Թբիլիսի հայկական եկեղեցում տեղի ունեցած ագրեսիվ միջադեպի առիթով ստեղծված փորձությունը, երբ հայ սպասավորների եւ մկրտության արարողության մասնակիցների վրա հարձակում գործեց մի քանի տասնակ վրացիներից կազմված խմբավորումը: Ցույց էր տալու իր մկանների զորությունը և խառնվելու էր կռվի՞ն, թե՞ ի ցույց էր դնելու դիվանագիտական անկարողությունը։
Իրոք, դժվար է պատկերացնել, թե ինչպես էր դեսպան Վարդանյանը նման իրավիճակում բարձրացնելու իր դիվանագիտական «ծանրաձողը», որպեսզի որեւէ կերպ չխաթարվեն հայ-վրացական հարաբերությունները:
Հիմա իշխանությունները կարող են հայտարարել, որ լեգենդար մարզիկը տեղում չի եղել, այլապես բոլոր հարցերը կամ բոլորի հարցերը լուծած կլինեին։
Ինչեւէ, Սերժ Սարգսյանի գիտությամբ եւ նրա որոշմամբ՝ զավեշտալի կադրային նշանակումները շարունակվում են՝ միաժամանակ օրենսդիր եւ գործադիր, տեղական ինքնակառավարման մարմինների դռները բաց պահելով կուսնոմենկլատուրայի զավակների ու ազգուտակի համար:
Լավ ենք պրծել

Կիմա Եղիազարյան