Աշխարհ

22.07.2014 15:12


Հարավաֆրիկացի դպրոցականը երկրորդ անգամ է ամուսնացել տարեց կնոջ հետ (տեսանյութ)

Հարավաֆրիկացի դպրոցականը երկրորդ անգամ է ամուսնացել տարեց կնոջ հետ (տեսանյութ)

9–ամյա Սանելե Մասիլելոն երկրորդ անգամ ամուսնացել է 5 երեխաների մայր, 62–ամյա Հելեն Շաբանգուի հետ, ով նաև ամուսին ունի։ «Independent»–ի փոխանցմամբ՝ երեխան չի կարողացել չհնազանդվել երազին եկած հանգուցյալ պապի հրահանգին։

Տեղի ավանդույթներով՝ արարողությունն անհրաժեշտ է կատարել երկու անգամ։ ՀԱՀ–ում պսակադրության արարողության առաջին փուլի ժամանակ նորապսակները պաշտոնապես ամուսնանում են փեսայի տանը, իսկ երկրորդի ժամանակ՝ արդեն հարսի տանը։

62–ամյա Հելենի ամուսինն ըմբռնումով է մոտենում կատարվածին։ Նորապսակներին սատարում են նաև 9–ամյա Սանելեի հարազատները։

«Մենք պարտավոր ենք ենթարկվել մեր մահացած նախնիների կամքին։ Եթե մեր տղան հրաժարվեր կատարել պապի հրահանգը, ապա անպայման ինչ–որ մի վատ բան կկատարվեր»,–ասել են փեսայի ծնողները։

«Ես շատ եմ ցանկանում օգնել Սանելեին, և ինձ համար նշանակություն չունեն հասարակության նախապաշարումներն ու կարծիքը»,–հավելել է տարեց հարցնասուն։

Զույգն ընդգծել է, որ իրենց մեջ սեռական որևէ հարաբերություն չի եղել և չի լինի, միասին էլ չեն ապրելու։

Պսակադրության արարողությունը զուտ ձևական բնույթ է կրել, իսկ փոքրիկ փեսան ասել է, որ ապագայում պատրաստվում է ամուսնանալ իր հասակակցի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը