Քաղաքական

22.07.2014 14:10


Դեսպանը՝ Հայաստանի և Ուկրաինայի ինտեգրացիոն տարբեր ուղղություննների մասին

Դեսպանը՝ Հայաստանի և Ուկրաինայի ինտեգրացիոն տարբեր ուղղություննների մասին

ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ ընդդեմ ՌԴ–ի կիրառվող միջազգային պատժամիջոցները շատ փափուկ են, և այդ երկրի նկատմամբ առկա վերաբերմունքին՝ անհամարժեք։

Նա նաև նշել է, որ չնայած Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու Հայաստանի ցանկությանը, հայ-ուկրաինական հարաբերությունները դրանից չեն տուժի։

Անկախ նրանից, որ Հայաստանն ու Ուկրաինան ինտեգրացիոն այլ ուղղություն են ընտրել, միևնույն է, շահագրգռված են տարբեր ոլորտներում համագործակցությունը շարունակելու և խորացնելու հարցում։ Տասնամյակից ավելի պատմություն ունեցող հայ-ուկրաինական առևտրաշրջանառությունն այնքան էլ հեշտ չէ խաթարել,–ասել է դեսպանը՝ հավելելով, որ, հավանաբար, հոկտեմբերին Երևանում կանցկացվի հայ-ուկրաինական միջկառավարական համաժողով, որի շրջանակներում կքննարկվի տնտեսական համագործակցության հարցը:

Նշենք, որ այսօր Հայաստանն Ուկրաինա է արտահանում կոնյակ և միրգ, իսկ Ուկրաինայից ներմուծվում են կաթի փոշի, ձեթ, քաղցրավենիք և այլն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը