Մերի Մովսիսյան. Սարգսյանը՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար, տանուլ է տալիս
Սարգսյանը՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար, տանուլ է տալիս
Սարգսյանը և նրա «պատերազմի» կուսակցությունը տանուլ են տալիս։ Սարգսյանի վարած ու շարունակվող քաղաքականությունը լի է մի շարք վտանգներով։ Ի դեպ, պետական ու ռազմական գաղտնիք ասվածի տիրույթներում նույնպես (երկրի թուլանալուն զուգընթաց՝ վտանգ կա, որ այն, ինչը չպետք է ակնառու ու խիստ գաղտնի լինի, դառնում է տեսանելի)։
Մի շատ պարզ օրինակ բերեմ, թե ինչպես է երկրի գերագույն գլխավոր հրամանատարը վտանգել (վտանգում) բանակը։ Այս վեց տարիների ընթացքում գերագույն գլխավոր հրամանատարն ամեն ինչ արեց, որպեսզի երկրի բնակչությունը պակասի 300 000 քաղաքացիով։ Տրամաբանական է, որ հեռացողների գերակշիռ մասը եղել են տղամարդիկ։ Անվերադարձ հեռացել են ընտանիքներ, որոնց տղա զավակները պետք է զորակոչվեին հայկական բանակ։ Հետևապես, պատերազմի սպառնալիքի վտանգի կամ պատերազմական գործողությունների վերսկսման ընթացքում մենք մարդկային ներուժի պակաս կզգանք։ Որպես գերագույն գլխավոր հրամանատար՝ Սարգսյանը չի լուծել ամենակարևոր հարցը՝ կառույցի թվաքանակի պահպանումն ու ավելացումը։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բարդ ու պայթյունավտանգ տարածաշրջանում գտնվող պետությունները (և ոչ միայն դրանք) ձգտում են ավելացնել իրենց ռազմական ներուժը թե՛ որակապես, թե՛ քանակապես։ Մեր բանակը մարտունակ է, ժողովուրդն էլ նրա կողքին է, խնդիրը դա չէ։ Խնդիրն այն է, թե ո՛ւմ են պետք անգամ նորագույն զենքերը, եթե դրանք կիրառելու համար մարդկային ռեսուրսը բավարար չէ։ Անհրաժեշտության դեպքում ո՞վ է վերցնելու ավելացած X քանակի զենքը։ Մենք՝ աղջիկնե՞րս, մեծ սիրո՛վ, բայց դրա համար տարրական ռազմական պատրաստվածություն է անհրաժեշտ։
Չեմ ցանկանում շարունակել ու տրամաբանված փաստարկներով ապացուցել վերը նշվածի ողջ «գաղջությունը», սակայն փաստը մնում է փաստ, որ անգամ նախկինում պաշտպանության նախարար Սարգսյանն ապաշնորհ դուրս եկավ։ Նա նպաստեց նրան, որ այսօր երկրի գլխավոր, եթե ոչ ամենակարևոր կառույցներից մեկը ստիպված է գերուժ ներդնել առաքելությունը կատարելու համար։ Մի բան էլ կա, որ «պատերազմի» կուսակցությունն ու նրա գերագույն գլխավոր հրամանատարը պետք է հասկանան՝ մենք ազգային բանակի կողքին ենք, նա էլ՝ մեր, իսկ թե ո՞ւմ կոքին է Սարգսյանը, շատ մեծ հարց է։
Հ. Գ. Նախագահականին պետական «ատկատների» մի տարբերակ եմ առաջարկում (թեկուզ մեր՝ հարկատուներիս հաշվին)՝ անհասկանալի քանակությամբ մաքրող հեղուկների փոխարեն գնել ռազմական մասնագիտական գրականություն ու շատ ուշադիր կարդա՛լ։ Ի դեպ, Նալբանդյանին էլ Մամեդյարովի հետ հանդիպմանն ուղարկելուց առաջ վատ չէր լինի մի քիչ «դուխ տալ»։ Թե չէ, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ «ղզիկությունը» այս իշխանության այցեքարտն է դառնում։

Մերի Մովսիսյան