ԱՄՆ–ը 47 մլն դոլարի չափով մարդասիրական օգնություն կտրամադրի պաղեստինցիներին Գազայի հատվածում
ԱՄՆ–ը 47 մլն դոլարի չափով մարդասիրական օգնություն կտրամադրի պաղեստինցիներին Գազայի հատվածում։ Նման հայտարարությամբ ելույթ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Կահիրե պաշտոնական այցի ժամանակ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ պետքարտուղարության ղեկավարը կհանդիպի, մասնավորապես, ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ, որը Եգիպտոսի մայրաքաղաքում մասնակցում է պաղեստինյան անկլավի իրավիճակի խնդրի վերաբերյալ անցկացվելիք նիստին Եգիպտոսի ԱԳՆ ղեկավար Սամեհ Շուքրիի և Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ–Արաբիի հետ։ Բանակցությունների կենտրոնում, ինչպես սպասվում է, լինելու է եգիպտական նախաձեռնությունը, որը նախատեսում է հրադադարի անհապաղ հաստատում և ռազմական գործողությունների դադար թե՛ ծովում, թե՛ ցամաքում, թե՛ օդում։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։