Նիդեռլանդները համաձայնել են գլխավորել «Boeing»–ի կործանման քննությունը
Նիդեռլանդները համաձայնել են «Մալազիական ավիաուղիների» «Boeing 777»–ի կործանման հանգամանքների քննության առաջատար դերը ստանձնել։ Այս մասին նախօրեին ելույթ ունենալով ՄԱԿ–ի ԱԽ–ում՝ հայտարարել է երկրի ԱԳՆ ղեկավար Ֆրանս Թիմմերմանսը։ Նախարարը ողջունել է ՄԱԿ–ի ԱԽ կողմից բանաձևի ընդունումը, որը նախատեսում է ողբերգության մանրակրկիտ և անկախ միջազգային հետաքննություն։
Երկուշաբթի Գերագույն ռադայի կողմից նշանակված վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է Նիդեռլանդներին փոխանցել մալազիական «Boeing 777»–ի կործանման հետաքննության «համակարգող դերը», որի հետևանքով մոտ 300 մարդ է զոհվել։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։