«Human Rights Watch»–ն Ուկրաինայի իշխանություններից պահանջում է տասնյակ հազարավոր փախստականներին օգնություն տրամադրել
Ուկրաինական իշխանությունները տասնյակ հազարավոր փախստականներին մինչ այժմ օգնություն չեն տրամադրել, որոնք ստիպված լքել են իրենց տները երկրի արևելքում շարունակվող զինված հակամարտության պատճառով։ Այս մասին ասվում է «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հաղորդագրությունում։ Դրա կապակցությամբ «Human Rights Watch»–ն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին բաց նամակ է հղել՝ խնդրանքով՝ որքան հնարավոր է՝ շուտ շտկել իրավիճակը։
«Ուկրաինական կառավարությունը պետք է շտապ կարգով ակտիվացնի ջանքերը փախստականներին բնակարան, սոցիալական ծառայություններ և այլ օգնություն տրամադրելու նպատակով։ Նա պետք է նաև բնակչությանը տեղեկատվություն տրամադրի տարհանման մասին այն շրջաններից, որտեղ շարունակվում է բռնությունը», – նշվում է կազմակերպության հայտարարությունում։ Փախստականները, որոնք հասցրել են շփվել իրավապահների հետ, հայտարարել են, որ կառավարությունից ոչ մի օգնություն չեն ստացել, կամ էլ այն եղել է աննշան։ Բացի այդ, նրանցից շատերը տեղյակ չէին, որ կառավարական մարմիններին կարող էին դիմել իրենց խնդիրներով։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։