Աշխարհ

22.07.2014 09:31


Դոնեցկի աշխարհազորայինները Մալազիային են հանձնել կործանված «Բոինգի» «սև արկղերը»

Դոնեցկի աշխարհազորայինները Մալազիային են հանձնել կործանված «Բոինգի» «սև արկղերը»

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ Դոնեցկի աշխարհազորայինները Մալազիայի փորձագետներին են հանձնել կործանված «Բոինգ 777»-ի «սև արկղերը»։

Ըստ աղբյուրի՝ օդանավի ձայնագրիչները փոխանցել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կառավարության ղեկավար Ալեքսանդր Բորոդայը։ «Սև արկղերի» փոխանցումը վավերացվել է 2 կողմից համապատասխան արձանագրության ստորագրմամբ։

Մալազիայի ազգային անվտանգության խորհրդի անդամ, գնդապետ Մոհամմեդ Սակրին հաստատել է, որ «սև արկղերը» «լավ վիճակում են»:

Այս խորագրի վերջին նյութերը