Ճիշտ է, 2008թ. ֆինանսատնտեսական ճգնաժամը լիբերալ տնտեսական գաղափարախոսությանը մարտահրավերներ է նետել, սակայն պետք է հաշվի առնել, որ երկարաժամկետ տնտեսական զարգացման համար շուկայական և կառավարության լայն միջամտությունից զերծ տնտեսական համակարգն առավել արդյունավետ է: Գաղափարը, որ անհատը իր գումարը ավելի արդյունավետ է տնօրինում, քան պետությունը, հաստատում են կառավարությունների ամենօրյա գործունեությունը աշխարհի տարբեր մասերում:
Ի դեպ, ցանկացած կառավարության փորձ վերահսկել ավելի շատ ֆինանսական միջոցներ՝ բացասական հետևանքներ են ունենում տնտեսության համար: Հայաստանը ևս դուրս չէ այս օրինաչափությունից: Հայաստանի տնտեսությունը ամբողջովին հիմնված չէ ազատ շուկայական ինստիտուտների վրա և իշժխանությունների անհարկի ու ոչ օրինական միջամտությունն իր բացասական ազդեցություն է ունենում տնտեսության վրա:
2008թ. սկսած Հայաստանի կառավարությունը սկսել է հարկային ճնշումը մեծացնել՝ փորձելով բյուջետային քաղաքականության միջոցով կենտրոնացնել տնտեսական հարաբերությունները: Սերժ Սարգսյանի օրոք պետական մեքենան բարձրացնել է հարկային բեռը տնտեսվարող սուբյեկտների վրա, որի արդյունքում տնտեսությունը մեծ վնասներ է կրում (պետական բյուջեի մուտքերի ավելացման մոտիվացիան թաքնված է Սերժ Սարգսյանի քաղաքական նպատակների հետևում, որն այլ քննարկման առարկա է):
Տիգրան Սարգսյանի կառավարությունը հաճախ հպարտանում էր, որ կարողացել են ավելի շատ հարկային մուտքեր ապահովել բյուջե, սակայն այդ քաղաքականության արդյունքները հպարտանալու որևիցե տեղիք չեն տալիս:
Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին օրենքի համաձայն պետական բյուջեն եկամուտների մասով կազմել է մոտ 746 մլրդ դրամ, իսկ 2014 թվականի պետական բյուջեի մասին օրենքի համաձայն պետական բյուջեն եկամուտների մասով կազմել է 1,134 տրիլիոն դրամ: Փաստացի Սերժ Սարգսյանի օրոք պետական բյուջեի եկամուտները ավելացել են 388 մլրդ դրամով: Սա նշանակում է, որ 2008թ. բյուջեն ավելացել է մոտ 52 տոկոսով: Ուշագրավն այն է, որ մոտ այդքան էլ ավելացել է աղքատների քանակը, ինչպես նաև վատացել են տնտեսությունը բնութագրող մյուս ցուցանիշները։
Դիմենք թվերի լեզվին։ ՀՆԱ-ն 2008թ. կազմել է մոտ 12.07 մլրդ դոլար, իսկ 2013թ. կազմել է 10.55 մլրդ դոլար, 2008թ. աղքատությունը կազմել է բնակչության մոտ 26 տոկոսը, իսկ 2013թ. կազմել է մոտ 37 տոկոս: Փաստացի, պետական բյուջեի մուտքերի ավելացումը բացասական ազդեցություն է ունեցել. Տուժել են շատերը, շահել են մի քանի հոգի:
Համաշխարհային տնտեսական ճգնաժամը ևս ազդել է այս ցուցանիշների վրա, սակայն պետք է հաշվի առնել, որ շատ երկրներ կարողացել են դուրս գալ ճգնաժամից, սակայն Հայաստանը շարունակում հետընթաց գրանցել, որի պատճառները կապված են վերը նշված տնտեսական քաղաքականության հետ:
Հաճախ փաստարկ է հնչում, որ հարկերի ավելացումը կարող է օգնել, որպեսզի հարստությունը հնարավորինս հավասար բաշխվի հասարակությունում, որից ամենաշատը պետք է օգտվի ցածր եկամուտ ունեցող բնակչությունը: Սակայն փորձը ցույց է տալիս, որ կառավարության փորձերը վերաբաշխել հարստությունը հիմնականում ձախողվում է և հակառակ արդյունքն է ունենում: Վառ օրինակը Հայաստանն է: Բյուջեի եկամուտների բարձրացումը մոտ 52 տոկոսով բերել է նրան, որ աղքատությունը հասել է 37 տոկոսի: Կարելի է ասել, որ մեզանում շուկայականի անվան տակ վարչաբյուրոկրատական տնտեսական հարաբերություններ են ձևավորվել։
Ֆինանսատնտեսական միջոցները լավագույնս կառավարում են անհատները՝ մասնավոր սեկտորի ներկայացուցիչները: Պետության կողմից հարկերի անընդհատ ավելացումը հանգեցնում են ձախողումների, որովհետև նույնիսկ անապատի ավազը իշխանության վերահսկողության տակ գտնվելու դեպքում պակասություն է անում:
Պատմական փորձը ցույց է տալիս, որ տնտեսական լավագույն ցուցանիշները կարողանում են ապահովել շուկայական տնտեսություն ունեցող երկրները: Սա նշանակում է, որ Հայաստանը ստեղծված ծանր տնտեսական վիճակից կարող է դուրս գալ միայն ազատ շուկայական տնտեսություն կառուցելու միջոցով: Իսկ դա այս իշխանությունների օրոք բացառված է։ Ապացույցն անցած վեց տարիներն են։
Լիբերալ տնտեսություն ունենալու հրամայականը
Եթե Սահարա անապատի
պատասխանատու նշանակենք կառավարությանը,
ապա 5 տարվա ընթացքում ավազի պակաս կլինի:
Միլթոն Ֆրիդման

Արմեն Գրիգորյան