Լրահոս

21.07.2014 17:35


Նիդեռլանդներում «Boeing»–ի կործանման նախնական հետաքննությունն է սկսվել

Նիդեռլանդներում «Boeing»–ի կործանման նախնական հետաքննությունն է սկսվել

Նիդեռլանդների դատախազությունն Ուկրաինայում մալազիական օդանավի կործանման նախնական հետաքննությունն է սկսել, որպեսզի հնարավոր լինի դատական հետապնդում սկսել ենթադրյալ մեղավորների նկատմամբ։ Այս մասին փոխանցում է «Ֆրանս պրես» գործակալությունը։

«Դատախազության աշխատակից Թիյս Բերգերն այժմ գտնվում է Կիևում», – հաղորդել է գործակալությանը տեսչության ներկայացուցիչ Վիմ դե Բրյույնը։ Նա բացատրել է, որ օրենսդրության համաձայն՝ Նիդեռլանդները կարող է դատական հետապնդում սկսել ռազմական հանցագործների, այդ թվում՝ օտարերկրացիների դեմ, եթե ողբերգության զոհ են դարձել Նիդեռլանդների քաղաքացիները։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը