Լրահոս

21.07.2014 17:00


Եգիպտոսը բացել է Գազայի հետ սահմանը տուժածներին ընդունելու համար

Եգիպտոսը բացել է Գազայի հետ սահմանը տուժածներին ընդունելու համար

Եգիպտոսը բացել է Գազայի հետ սահմանը տուժած պաղեստինցիներին ընդունելու և անկլավ մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Ալ–Ահրամ»–ը, «Ռաֆախ» անցակետը վերսկսել է աշխատանքները մի քանի ժամով։

Եգիպտական իշխանությունների որոշմամբ՝ սահմանային անցակետը բացվել է Իսրայելի «Պաշտպանական սահմանագիծ» գործողության մեկնարկից հետո՝ պաղեստինցիների խնդրանքով վիրավորներին ընդունելու և նրանց բժշկական օգնություն տրամադրելու համար։

Պաղեստինյան առողջապահության նախարարության տվյալներով՝ «Պաշտպանական սահմանագիծ» գործողության մեկնարկից հետո Գազայի հատվածում 513 պաղեստինցի է զոհվել, 3.100–ը՝ վնասվածքներ ստացել։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը