Մայորկայի ամենաթանկարժեք առանձնատունը հանվել է վաճառքի
Մայորկայում վառաքի է հանվել «Castillo Mallorca» վիլլան, որտեղ սիրում էր հանգստանալ արքայադուստր Դիանան։ Առանձնատան արժեքը 52 մլն դոլար է։ «The Local»–ի փոխանցմամբ՝ այսօրվա դրությամբ՝ դա այդ կղզու ամենաթանկարժեք անշարժ գույքն է։ Չնայած բարձր գնին՝ առքուվաճառքի գործակալները չեն կասկածում գործարքի հաջողությանը։
«Castillo Mallorca» վիլլան զբաղեցնում է 1,4 հազ. քառ. կմ տարածք։ Երկհարկանի առանձնատունն ունի բիլիարդի սենյակ, մարզասրահ, սաունա, հյուրատներ, շքեղ այգիներ, լողավազան, զբոսանավերի կառամատույց և, անգամ, սեփական անձավ։
Առանձնատնով արդեն հետաքրքրվել են Իսպանիայից, Չինաստանից և Շվեյցարիայից։

7or.am