«Սերժ Սարգսյանի «մամուլի քարտուղարներն» ապացուցում են, որ նա կիլոմետրերով հեռու է քաղաքականությունից»
Կարդում եմ Է. Շարմազանովի ու Կ. Ավագյանի «մեկնաբանությունները»՝ կապված Լևոն Տեր-Պետրոսյանի ՔԱՂԱՔԱԿԱՆ հարցազրույցի հետ, ու մտածում` տեսնես Սերժ Սարգսյանը տեղյա՞կ է, որ իր «մամուլի քարտուղարները» ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի ապացուցեն, որ Սերժը կիլոմետրերով հեռու է քաղաքականությունից:
Այլապես հնարավոր չէ մեկնաբանել Շարմազանովի ու Ավագյանի մեկնաբանությունները. չէ՞ որ Լևոն Տեր-Պետրոսյանի ՔԱՂԱՔԱԿԱՆ գնահատականներին ի պատասխան՝ Շարմազանովն ու Ավագյանը պատասխանել են զուտ անձնական մակարդակով: Սա հերթական անգամ ապացուցում է այն թեզը, որ Սերժը անգամ տեսական պատկերացումներ չունի քաղաքականության մասին, ինչը, բնականաբար, արտացոլվում է իր «թիմի» ներկայացուցիչների կողմից հնչեցրած գնահատականներում, որոնք ավելի շատ նման են նեղացած երեխաների բլբլոցների, քան ՔԱՂԱՔԱԿԱՆ հարցազրույցին տրված գնահատականների: Սա այն դեպքն է, երբ գործում է «молчи, за умного сойдешь» ասացվածքը: Քաղաքական գնահատականներին պետք է տալ քաղաքական պատասխան. հակառակը իմաստ չունի: Տիգրան Մելիքյանի ֆեյսբուքյան էջից
«Սերժ Սարգսյանի «մամուլի քարտուղարներն» ապացուցում են, որ նա կիլոմետրերով հեռու է քաղաքականությունից»
Կարդում եմ Է. Շարմազանովի ու Կ. Ավագյանի «մեկնաբանությունները»՝ կապված Լևոն Տեր-Պետրոսյանի ՔԱՂԱՔԱԿԱՆ հարցազրույցի հետ, ու մտածում` տեսնես Սերժ Սարգսյանը տեղյա՞կ է, որ իր «մամուլի քարտուղարները» ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի ապացուցեն, որ Սերժը կիլոմետրերով հեռու է քաղաքականությունից:
Այլապես հնարավոր չէ մեկնաբանել Շարմազանովի ու Ավագյանի մեկնաբանությունները. չէ՞ որ Լևոն Տեր-Պետրոսյանի ՔԱՂԱՔԱԿԱՆ գնահատականներին ի պատասխան՝ Շարմազանովն ու Ավագյանը պատասխանել են զուտ անձնական մակարդակով: Սա հերթական անգամ ապացուցում է այն թեզը, որ Սերժը անգամ տեսական պատկերացումներ չունի քաղաքականության մասին, ինչը, բնականաբար, արտացոլվում է իր «թիմի» ներկայացուցիչների կողմից հնչեցրած գնահատականներում, որոնք ավելի շատ նման են նեղացած երեխաների բլբլոցների, քան ՔԱՂԱՔԱԿԱՆ հարցազրույցին տրված գնահատականների:
Սա այն դեպքն է, երբ գործում է «молчи, за умного сойдешь» ասացվածքը: Քաղաքական գնահատականներին պետք է տալ քաղաքական պատասխան. հակառակը իմաստ չունի:
Տիգրան Մելիքյանի ֆեյսբուքյան էջից