Լրահոս

21.07.2014 15:37


Սիրիական ընդդիմության զինյալները գրոհել են Համա քաղաքի օդանավակայանը

Սիրիական ընդդիմության զինյալները գրոհել են Համա քաղաքի օդանավակայանը

Զինված ընդդիմության զինյալները գրոհել են Համա քաղաքի ռազմական օդանավակայանը (Դամասկոսից 220 կմ հյուսիս)։ Այս մասին հաղորդում է «Ալ–Վաթան» լրատվական ծառայությունը։ Ականակոծման են ենթարկվել շրջանի բնակելի շրջանները։ Համաձայն ստացված տեղեկությունների՝ մեկ խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 11–ը՝ վնասվածքներ ստացել։

Սիրիացի զինծառայողները թշնամու դեմ մարտեր են մղում Թել–Սալբա անցակետի մոտ՝ քաղաքից արևմուտք։

Համայի հարձակումը նպատակ է հետապնդում շեղել կառավարական ուժերի ուշադրությունը Մորիկեում ծավալված գործողությունից, որտեղ սիրիական բանակը հակագրոհի է անցել և ճնշում է «Ջեբհաթ ան–Նուսրա» և «Իսլամական ճակատ» խմբավորումներին։ Այդ բնակավայրը տեղակայված է ռազմավարական նշանակության ունեցող Դամասկոս–Հալեպ մայրուղու վրա՝ Համայից հյուսիս։ Այնտեղից ճանապարհներ են գնում զինյալների կողմից շրջափակված ռազմական բազաների ուղղությամբ։ Սիրիական զորքերը փորձում են մաքրել անցումը և վերականգնել մատակարարումն այդ հատվածում։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը