Գազմանովին, Կոբզոնին և Վալերիային արգելվել է «ոտք դնել» Լատվիա
Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչը որոշել է «սև ցուցակում» ընդգրկել ռուս երգիչներ Օլեգ Գազմանովին, Իոսիֆ Կոբզոնին և Ալլա Պերֆիլովային, ով հայտնի է Վալերիա բեմական անունով։
Նրանց անորոշ ժամանակով արգելվել է մուտք գործել Լատվիա։
«Որոշեցի իմպերիալիզմի և ագրեսիայի ռուս ջատագովներին արգելել գալ Լատվիա՝ ժամանցային հավաքների»,– «Twitter»–ի իր էջում գրել է նախարարը։
Նա նաև նշել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում այս տարի Յուրմալայում «Նոր ալիք» մրցույթի անցկացումը տեղին չէ։ Նույն կարծիքին է նաև Լատվիայի մշակույթի նախարարը։
«Լիարժեք անվտանգության համար Ռինկևիչին կոչ եմ անում «պերսոնա նոն գրատա» ցանկում ընդգրկել նաև ռուս իմպերիալիստ Կուկլաչովին և նրա շովինիստ կատուներին»,–«ИТАР-ТАСС»–ի փոխանցմամբ՝ ասել է Ուշակովը։

Փոխարենը՝ Լատվիայի մայրաքաղաքի քաղաքապետ Նիլ Ուշակովն ԱԳ նախարարի վերոնշյալ որոշումը «զառանցանք» է անվանել։

7or.am