«Parisien». «Օլանդը մտադիր է ամուսնանալ Ժյուլի Գայեի հետ»
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստվում է պաշտոնապես օրինականացնել հարաբերությունները դերասանուհի Ժյուլի Գայեի հետ արձակուրդներին։ Այս մասին գրում է «Parisien» թերթը։ Հինգերորդ հանրապետության ղեկավարի արձակուրդները կսկսվեն օգոստոսի 5–ին և կտևեն ընդամենը 10 օր։
«Արդեն երեք ամիս է՝ խոսակցություններ են գնում, որ Օլանդը կամուսնանա Ժյուլի Գայեի հետ օգոստոսի 12-ին», – ասել է թերթին «Սոցիալիստական կուսակցության» տեղեկատվական աղբյուրը, որի կողմից առաջադրված Օլանդը հաղթանակ է տարել ընտրություններում։ Որտեղ է զույգը մտադիր անցկացնել հանգիստը՝ չի հաղորդվում։
Լրագրողները ենթադրում են, որ օգոստոսի 12–ը հենց այնպես չի ընտրվել. այդ օրն Օլանդը նշում է իր 60-ամյակը։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։