Լրահոս

21.07.2014 14:01


Յացենյուկ. ««Boeing»–ի կործանման վայրում գտնվել են 272 զոհվածների դիակները»

Յացենյուկ. ««Boeing»–ի կործանման վայրում գտնվել են 272 զոհվածների դիակները»

«Մալազիական ավիաուղիներ»–ին պատկանող «Boeing 777»–ի կործանման վայրում գտնվել են 272 զոհվածների մարմինները։ Այս մասին ասել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը։

«Վերջին թվերի համաձայն՝ 272 մարմին է գտնվել, որոնցից 251–ը գտնվում է համապատասխան սառցախցիկներում՝ Տորեզ կայարանում», – ասել է նա։

Յացենյուկը նաև հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Նիդեռլանդներին փոխանցել ինքնաթիռի կործանման հետաքննության «համակարգողի դերը»։

«Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ լիարժեք և թափանցիկ միջազգային հետաքննություն», – ասել է նա։ Յացենյուկը նշել է, որ Նիդեռլանդները՝ որպես «առավել տուժած կողմ», «կարող է գլխավորել այդ գործընթացը՝ համակարգելով այն ուկրաինական կառույցների և միջազգային հանրության հետ»։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը