Քաղաքական

21.07.2014 14:08


Ստեփան Մարգարյան. «ԲՀԿ-ի վրա ճնշումների ազդանշաններ արդեն կան»

Ստեփան Մարգարյան. «ԲՀԿ-ի վրա ճնշումների ազդանշաններ արդեն կան»

iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը

-Պարո՛ն Մարգարյան, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօրվա «Հրատապ» հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաեւ ԲՀԿ-ի վրա հնարավոր ճնշումներին եւ ի հակակշիռ դրանց` համաժողովրդական համախմբման գաղափարին: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:

-ԲՀԿ-ի վրա ճնշումները միշտ էլ եղել են: Թե՛ 2012-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, թե՛ ընտրությունների ժամանակ եւ թե՛ 2013-ին: Իսկ այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որում, մեր զգացողությամբ, նման բան հնարավոր է, եւ դրա ազդանշանները արդեն կան:

Պետական մեքենայի գործադրմամբ ճնշումները տարբեր փուլերում եղել են տարբեր հաճախակիությամբ եւ ուժգնությամբ: Չեմ բացառում, որ այսօր` հաշվի առնելով որոշ հանգամանքներ եւ զարգացումներ, դարձյալ փորձ է արվելու ԲՀԿ-ի վրա ճնշումներ գործադրելու: Բայց ես ուզում եմ մեկ բան հստակ ասել. վերջին տարիների ընթացքում, անցնելով բազմաթիվ դժվարություններով, «Բարգավաճ Հայաստան»-ը դարձել է անհամեմատ ավելի ուժեղ, հանդես է գալիս կուռ քաղաքական թիմով, ուժեղ կառույցներով:

ԲՀԿ-ն այժմ ավելի, քան երբեւէ՝ ուժեղ է հայաստանյան քաղաքական դաշտում իր գործընկերների շնորհիվ, ինչպես նաեւ` կուսակցության անդամների, համակիրների աննախադեպ մեծ բանակով, ովքեր պահանջում են օր առաջ երկրում իրականացնել տեսանելի փոփոխություններ: Չեմ կարծում, որ այդպիսի ճնշումները էական ազդեցություն կունենան:

Աղբյուրը՝ iLur.am

Այս խորագրի վերջին նյութերը