Կարծիք

21.07.2014 12:33


«Սահմանադրական փոփոխություններ կատարելու փորձը կհանգեցնի համաժողովրդական ընդվզման»

«Սահմանադրական փոփոխություններ կատարելու փորձը կհանգեցնի համաժողովրդական ընդվզման»

Քաղաքականությունից շատ հեռու մարդիկ միայն չեն հասկանում, որ իշխանությունների կողմից նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները նպատակ ունեն Սերժ Սարգսյանի իշխանությունը հավերժ վերարտադրելու իրավական հիմքերը ստեղծել: Մնացած այլ խոսակցություններն ուղղակի բլեֆ են, որոնք ուղղված են այս իրական նպատակը թաքցնելուն:

Պետք է բոլոր հնարավոր միջոցներով ժողովրդին տեղեկացնել, թե իրականում ինչ նպատակ են հետապնդում իշխանությունների` Սահմանադրությունը փոխելու փորձերը: Իսկ երբ ժողովուրդը հասկանա, որ այսքան տարիներ երկրի տնտեսությունը ոչնչացնող Սերժ Սարգսյանը դեռ ուզում է հավերժ վերարտադրել իր իշխանությունը ԱԺ նախագահի պաշտոնի տեսքով, ապա ժողովուրդը ոտքի կկանգնի:

Այս գործում կարևորագույն դեր է խաղալու ընդդիմությունը: Քառյակը ուղղակի պարտավոր է թույլ չտալ Սահմանադրությունը փոխել: Քառյակը, իհարկե, ժողովրդի հետ միասին:

Այն մասին, որ սահմանադրական փոփոխությունները կբերեն համաժողովրդական ընդվզման և կհանգեցնեն իշխանափոխության, այսօր խոսեց նաև ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Դրական է այն փաստը, որ քաղաքական ուժերը գիտակցում են, որ սահմանադրական փոփոխությունները կարող են բերել իշխանափոխության, բայց աշխատել է պետք, պետք է շատ աշխատել այդ ուղղությամբ: Մեզ շատ թեժ աշուն է սպասվում…

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը