Կարծիք

21.07.2014 11:38


«Սերժ Սարգսյանը քայլում է դանակի սայրի վրայով»

«Սերժ Սարգսյանը քայլում է դանակի սայրի վրայով»

Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր շատ կարևոր միտք արտահայտեց սահմանադրական փոփոխությունների քաղաքական իմաստի մասին, որը բոլոր քաղաքական առումներով դարձնում է Սերժ Սարգսյանի հնարավոր վերարտադրումը անհնար: Մի դեպքում Սերժ Սարգսյանը, պնդելով սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը, ստիպում է բոլոր անկախ քաղաքական ուժերին կոնսոլիդացվել սահմանադրական փոփոխությունների տապալման հարցում, քանզի այդ փոփոխությունները ձեռնտու են միայն Սերժ Սարգսյանին: Բոլորը, նույնիսկ ՀՀԿ-ն, պարտվելու են այդպիսի իրավիճակից, քաղաքական և տնտեսական գերկենտրոնացման պատճառով: Այլ դեպքում, եթե Սերժ Սարգսյանը զիջումների գնա և չստիպի սահմանադրական փոփոխությունների իրականացումը, ապա սկսվելու է լուրջ ճգնաժամ՝ կապված Սերժ Սարգսյանի ժառանգորդի հետ, քանի որ բացակայում է որևէ գործիչ, որը կարող է ապահովել Սարգսյանի՝ իշխանության մեջ մնալու հնարավորությունը: Այդպիսով, Սերժ Սարգսյանը քայլում է դանակի սայրի վրայով, և նրա յուրաքանչյուր սխալը կարող է լինել ճակատագրական...

Վահան Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը