Սեփական իշխանությունից կուրացած ղեկավարը սպառնում է պետությանն ու ինքն իրեն։ Սա դարերով հաստատված ճշմարտություն է։ Նման «առաջնորդներին» միավորում է մեկ բան՝ համառորեն իրականությունից փախչելն ու անհեթեթ նախաձեռնություններ հեղինակելը։ Նախաձեռնություններ, որոնք բացառապես ունեցել են տխուր ավարտ։
Ներոն. Պատմաբանների, քաղաքագետների համոզմամբ՝ Ներոնով ավարտվում է Հռոմեական կայսրության ոսկե դարը (չնայած տարբեր ժամանակներում առանձին ու կարճաժամկետ վերելքներին)։ Քաղաքականապես, տնտեսապես ու բարոյապես քայքայվող կայսրության համար բոլոր առումներով վերջին ակորդը դարձավ Հռոմի ավերիչ հրդեհը։ Ու ի՞նչ է որոշում անել Ներոնը։ Նախ՝ քաղաքի դեռ ծխացող մոխիրների վրա իր երգով սփոփել քաղաքացիներին, այնուհետև՝ չեղած միջոցներով՝ հարկերի ու տուրքերի ավելացման ճանապարհով, կառուցել մինչ այդ չեղած ամենաճոխ կայսերական պալատը։ Ներոնի իշխանությունը շատ կարճ տևեց։
ԴարեհիորդիՔսերքսես I. Նա որոշեց անել այն, ինչը չստացվեց հորը՝ գրավել Եվրոպան։ Հավաքելով ֆանտաստիկ թվով՝ 1 միլիոնանոց բանակ՝ Քսերքսես I-ը նախաձեռնեց Դարդանելի անցումը։ Նրա հրամանով փորձ արվեց նավերից կամուրջ սարքել։ Չստացվեց։ Նավերի զգալի մասը կործանվեց փոթորկից։ Ու ի՞նչ է նախաձեռնում փառասեր թագավորը՝ մտրակել ծովը։ Քսերքսես I–ի հրամանով հազարավոր զինվորներ մի քանի օր մտրակով հարվածներ էին հասցնում ... ջրին։ Եվրոպան չգրավվեց, իսկ Քսերքսես I-ը մնաց պատմության մեջ բացառապես իր անհեթեթ հրամանի շնորհիվ։
Օրինակները բազմաթիվ են, թե ինչպես Ավստրիայի էքսհերցոգ Իոսիֆ II-ի նախաձեռնության պատճառով ավստրիական բանակն ինքն իրեն ոչնչացրեց, թե ինչպես Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության նախագահ Բոկասսայի փառասիրության պատճառով հանրապետությունը դարձավ միապետություն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...
Պատմական օրինակներ, իսկապես, կարելի է անվերջ բերել...
21-րդ դար, Հայաստան. քաղաքականապես, տնտեսապես, առավել ևս՝ բարոյապես մաշվող երկրի գործող նախագահը որոշում է նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ։ Ընդ որում՝ բացառապես անձնական շահ հետապնդելով։
Չտեսնելով ու չհասկանալով, որ 6 տարի շարունակվող «նախաձեռնություններն» ինչ վտանգավոր հանգրվանի են հասցրել երկիրը, հանկարծ որոշվում է փոփոխել Սահմանադրությունը և այն հարմարեցնել մեկ մարդու ծրագրերին։ Դա նույնն է, ինչ երկրիդ մոխիրների վրա «Ես իմ անուշ Հայաստանի»–ն արտասանելով՝ ցանկանաս թագադրություն կազմակերպել...
Դարերի պատմությունն ասում է՝ նման բան հնարավոր չէ։
Սահմանադրական փոփոխություններ կամ ծովի մտրակում
Սեփական իշխանությունից կուրացած ղեկավարը սպառնում է պետությանն ու ինքն իրեն։ Սա դարերով հաստատված ճշմարտություն է։ Նման «առաջնորդներին» միավորում է մեկ բան՝ համառորեն իրականությունից փախչելն ու անհեթեթ նախաձեռնություններ հեղինակելը։ Նախաձեռնություններ, որոնք բացառապես ունեցել են տխուր ավարտ։
Ներոն. Պատմաբանների, քաղաքագետների համոզմամբ՝ Ներոնով ավարտվում է Հռոմեական կայսրության ոսկե դարը (չնայած տարբեր ժամանակներում առանձին ու կարճաժամկետ վերելքներին)։ Քաղաքականապես, տնտեսապես ու բարոյապես քայքայվող կայսրության համար բոլոր առումներով վերջին ակորդը դարձավ Հռոմի ավերիչ հրդեհը։ Ու ի՞նչ է որոշում անել Ներոնը։ Նախ՝ քաղաքի դեռ ծխացող մոխիրների վրա իր երգով սփոփել քաղաքացիներին, այնուհետև՝ չեղած միջոցներով՝ հարկերի ու տուրքերի ավելացման ճանապարհով, կառուցել մինչ այդ չեղած ամենաճոխ կայսերական պալատը։ Ներոնի իշխանությունը շատ կարճ տևեց։
Դարեհի որդի Քսերքսես I. Նա որոշեց անել այն, ինչը չստացվեց հորը՝ գրավել Եվրոպան։ Հավաքելով ֆանտաստիկ թվով՝ 1 միլիոնանոց բանակ՝ Քսերքսես I-ը նախաձեռնեց Դարդանելի անցումը։ Նրա հրամանով փորձ արվեց նավերից կամուրջ սարքել։ Չստացվեց։ Նավերի զգալի մասը կործանվեց փոթորկից։ Ու ի՞նչ է նախաձեռնում փառասեր թագավորը՝ մտրակել ծովը։ Քսերքսես I–ի հրամանով հազարավոր զինվորներ մի քանի օր մտրակով հարվածներ էին հասցնում ... ջրին։ Եվրոպան չգրավվեց, իսկ Քսերքսես I-ը մնաց պատմության մեջ բացառապես իր անհեթեթ հրամանի շնորհիվ։
Օրինակները բազմաթիվ են, թե ինչպես Ավստրիայի էքսհերցոգ Իոսիֆ II-ի նախաձեռնության պատճառով ավստրիական բանակն ինքն իրեն ոչնչացրեց, թե ինչպես Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության նախագահ Բոկասսայի փառասիրության պատճառով հանրապետությունը դարձավ միապետություն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...
Պատմական օրինակներ, իսկապես, կարելի է անվերջ բերել...
21-րդ դար, Հայաստան. քաղաքականապես, տնտեսապես, առավել ևս՝ բարոյապես մաշվող երկրի գործող նախագահը որոշում է նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ։ Ընդ որում՝ բացառապես անձնական շահ հետապնդելով։
Չտեսնելով ու չհասկանալով, որ 6 տարի շարունակվող «նախաձեռնություններն» ինչ վտանգավոր հանգրվանի են հասցրել երկիրը, հանկարծ որոշվում է փոփոխել Սահմանադրությունը և այն հարմարեցնել մեկ մարդու ծրագրերին։ Դա նույնն է, ինչ երկրիդ մոխիրների վրա «Ես իմ անուշ Հայաստանի»–ն արտասանելով՝ ցանկանաս թագադրություն կազմակերպել...
Դարերի պատմությունն ասում է՝ նման բան հնարավոր չէ։
Վախթանգ Մարգարյան