Ուրեմն, կարդացի Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը և գոնե ինձ համար մի քանի կտեր առանձնացրեցի էդ հարցազրույցից:
1. Հերթական անգամ բարձրաձայնվեց էն միտքը, որ Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև, իսկ Հայաստանի և Ղարաբաղի անվտանգության ապահովման խնդիրն առավել քան արդիական է դարձել: Իսկ Սերժը, փոխանակ էդ հարցերի լուծման գործով զբաղվի, պետական բոլոր ռեսուրսներն ուղղել է սահմանադրական փոփոխությունների միջոցով սեփական իշխանությունը վերարտադրելու գործին (դե, չի հասկանում, էլի՛, մարդը, որ եթե էս մեր երկիրը վարի գնա, իշխանական աթոռն էլ կփլվի, ու իշխելու բան էլ չի մնա):
2.Սերժ Սարգսյանն իր նպատակին հասնելու գլխավոր խոչընդոտը համարում է ԲՀԿ-ի դիրքորոշումը (եկեք համաձայնենք, որ էսօր ԲՀԿ-ն հանդիսանում է էն ուժը, որն ունի բոլոր` թե՛ ֆինանսական, թե՛ մարդկային ռեսուրսները, որպեսզի կարողանա համապատասխան դիմադրություն ցուցաբերի Սերժի ռեժիմին, դրան գումարած՝ նաև այլ քաղաքական ուժերի հետ ակտիվ համագործակցությունը և թիմային աշխատանքի ունակությունը):
3. Երկրորդ կետից ելնելով՝ Սերժը պատրաստվում է ԲՀԿ-ի նկատմամբ կիրառել սպառնալիքների եւ շանտաժի լեզուն, ինչը հղի է շատ լուրջ, բացասական հետևանքներով հենց Սերժի համար: Կարծում եմ, որ Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցում շատ հստակ հասկացրեց Սերժին, որ ոչիշխանական ուժերը չեն պատրաստվում ԲՀԿ-ին միայնակ թողնել էս իրավիճակում, և թող Սերժը չփորձի ճնշում գործադրել ԲՀԿ-ի վրա, քանի որ դա չի հանդուրժվի քաղաքական մյուս ընդդիմադիր ուժերի եւ ողջ հասարակության կողմից։ Այսինքն, ճնշում գործադրելով ԲՀԿ-ի վրա՝ Սերժը համապատասխան դիմադրություն կստանա ոչ միայն ԲՀԿ-ից, այլ նաև հասարակության և ոչ իշխանական քաղաքական ուժերի կողմից, ինչը Սերժի համար հղի է լուրջ հետևանքներով և բարդություններով:
4. Դե, իսկ 4-րդ կետը, կարծում եմ, նույնիսկ մեկնաբանելու կարիք էլ չունի: Ուղղակի մեջբերեմ այն. «Եթե Սերժ Սարգսյանը շարունակի համառել սահմանադրական փոփոխությունների միջոցով իր իշխանությունը հավերժացնելու փորձում, ապա աշնանը ծավալվելիք լուրջ քաղաքական գործընթացների ճնշման տակ, նա, անտարակույս, կդառնա սեփական ավազակապետական համակարգի գերեզմանափորը։ Քաղաքական ուժերը որոշ առումով նույնիսկ պետք է շնորհակալ լինեն Սերժ Սարգսյանին` իրենց մի այնպիսի կոնսոլիդացնող զենք տրամադրելու համար, ինչպիսին սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի միավորիչ գաղափարն է»։
Հուսով եմ, որ Սերժն էլ է կարդացել էդ հարցարույցը ու համապատասխան եզրակացություններ արել: Եթե ոչ, ապա ավելի վատ իր համար:
Գրիգոր Աթանեսյան

Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից